«Մամուլի հետ սուրճ» հաղորդման հունվարի 30-ի հյուրը ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն է։
Մեր զրուցակիցն անդրադարձավ ընթացիկ ներքաղաքական իրադարձություններին, Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին.«Ես պարզապես գործող իշխանություններին ուզում են հորդորել մոռանալ հողմաղացների դեմ անօգտ պայքարի մասին և շատ ավելի ադյունավետ կլիներ, եթե իշխանություններն աշխատեին խոստացված, բայց դեռևս իրականություն չդարձած տնտեսական հեղափոխություն իրականացնելու ուղղությամբ։ Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի թնջուկին, որն ամիսներ շարունակ մեր ներքաղաքական օրակարգի կարևոր հարցն է դարձել, ապա «Բարգավաճ Հայաստան» խմբակցության դիտարկմամբ՝ Սահմանադրական դատարանում չկա ճգնաժամ ու ես չեմ կարծում,թե մեր երկրի տնտեսական զարգացման գլխավոր խոչընդոտը Հրայր Թովմասյանն ու Սահմանադրական դատարանն է»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում











































