ВКонтакте սոցցանցում ստեղծվել է խումբ, որում Պուտինի երկրպագուհիներն իրենց աջակցությունն են հայտնում ՌԴ վարչապետին: Աղջիկները, որոնք ստեղծել են «Պուտինի բանակ», առաջարկել են այդ սոցցանցի օգտատերերին նկարահանել տեսահոլովակներ, որոնք կլինեն «հանուն Պուտինի պատրաստ եմ պատառոտել ինչ-որ մեկին կամ ինչ-որ բան»:
Նրանց նպատակն է որքան հնարավոր է՝ շատ տեսահոլովակներ ստեղծել մի մարդու համար, որին «որոշ մարդիկ փորձում են ծաղրել, քանի որ գիտակցում են, որ երբեք նրա տեղը չեն լինի»: Լավագույն տեսահոլովակի համար աղջիկները, որպես մրցանակ, առաջարկում են iPad2 պլանշետային համակարգիչ:









































