Friday, 26 04 2024
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ռոբերտ Քոչարյանը շտապում է չուշանալ

Ռոբերտ Քոչարյանը հրապարակել է իր հերթական հարցազրույցը, որը անդրադարձ է ներքին իրողություններին, տնտեսական և քաղաքական իրադրությանը, և որում նա կրկնում է իր «կոնսենսուս մինուս մեկ» բանաձևը և արձանագրում, որ այն կայացել է:

Երկրորդ նախագահի հարցազրույցը հատկանշական է ներքին ընթացիկ իրողությունների ֆոնին, հատկապես երկու իրողության: Բավականին ինտենսիվ սրություն ստացավ ՍԴ հարցը Հրայր Թովմասյանի շուրջը, որում նաև ներգրավվեց Արթուր Վանեցյանը: Վարչապետ Փաշինյանը Եռաբլուրում հայտարարեց «շուտով հանգուցալուծման» մասին: Դրան զուգահեռ, նախօրեին տեղի ունեցավ ոստիկանության հատուկ գործողությունը իշխող նախկին համակարգի շրջանակում գործող մի խումբ երիտասարդների հանդեպ: Ի դեպ, այստեղ հետաքրքիր է մի հանգամանք՝ նրանց շարքում է նաև «Ադեկվադ» կուսակցության առաջնորդը, որը հայտարարել էր այն մասին, թե Միքայել Մինասյանն է ընդդիմությունը միավորելու միակ պատրաստված թեկնածուն: Այդ հայտարարությանը, ի դեպ, անմիջապես հաջորդել էր երկրորդ նախագահի գրասենյակի արձագանքը, որ վաղ է խոսել այդպիսի թեկնածուների մասին:

Ինչո՞վ է հիշարժան այդ հանգամանքը: Նրանով, որ Ռոբերտ Քոչարյանն իր նոր հարցազրույցում գործնականում առաջին անգամ աննախադեպ բաց հայտարարում է նոր իշխանության դեմ ընդդիմությանն առաջնորդելու հավակնության մասին, և այդ մասին նրա բնորոշումները ակնարկում են, որ նա իրեն դիտարկում է այդ հարցում գործնականորեն մրցակցությունից դուրս կամ էական առավելություն ունեցող: Երկրորդ նախագահն ակնհայտորեն շտապել է դուրս չմնալ նախկին իշխող համակարգի միջև առկա մրցակցությունից, որի առանցքում անշուշտ ընդդիմադիր գործընթացի լոկոմոտիվի, առաջնորդի կամ դրոշակակրի համար պայքարն է: Այդ առումով է հատկանշական, որ երկրորդ նախագահն իր մասին հիշեցնում է այլ ուղղություններով իշխանություն-նախկին իշխանություն դիմակայության թեժացման ֆոնին՝ ըստ ամենայնի կանխազգալով խաղից դուրս մնալու կամ ուշանալու վտանգ:

Ընդ որում, հնարավոր է, որ հարցազրույցը գործնականում ակնարկ է հենց ավելի շատ նախկին իշխանության տարբեր խմբերին, որ չի ստացվի իրեն խաղից դուրս թողնել՝ օգտվելով ազատազրկված լինելու հանգամանքից: Ինչ կարձագանքեն Ռոբերտ Քոչարյանին:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում