Հրայր Թովմասյանի հետ կապված Նիկոլ Փաշինյանի գնահատականը քաղաքական ու բարոյական գնահատական է, որը բնավ կապ չունի իրավապահների գնահատականի հետ։ Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
Անդրադառնալով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի խոսքերին, թե գործադիրի ղեկավարը չի կարող որոշել ցանկանում է աշխատել դատական ճյուղի ղեկավարի ներկայացուցչի հետ, թե ոչ, Մակունցն ասաց. «Իսկ ո՞վ է հայտ ներկայացրել՝ միջամտելու դատավորների գործունեությանը, հակառակը, մենք ասում ենք՝ ոչ միայն մենք չենք կարող միջամտել, չենք միջամտում ու չենք միջամտելու, այլև որևէ այլ մեկը, որևէ այլ քաղաքական թիմ, անձ, չի կարող ազդեցություն ունենալ դատավորի վրա»։








































