Լուրեր
Պատերազմ սկսելու ցանկություն չունենք․ որ դեպքում Հայաստանը կգնա զիջումների
  • 14:15
  • 2020-01-27
  • Դիտումներ՝ *

«Ես կարծում եմ` բանակցային գործընթացի ժողովրդավարացումը կամ ազատականացումը չափազանց կարևոր է»,-  «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Ալիք մեդիա»-ի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը` հավելելով, որ վարչապետի վերջին հայտարարությունը և նախկինում արված այլ հայտարարությունները հենց այս ուղղությամբ են գնում:

Նրա խոսքով` այժմ այս քննարկումը բաց է. «Վարչապետը կոչ է անում կապանյան ասուլիսից, ժամեր անց թեկնածուները խոսում են իրենց մոտեցումներից: Այսպես դիալոգ է սկսվում Հայաստանի և Արցախի միջև, ինչը կարևոր է»:

Մեր զրուցակիցն ընդգծեց, որ մարտի 31-ին կայանալիք ընտրություններում պետք է կարողանալ հաշվի առնել վերջին 20 տարվա փորձը: «Անկախ այն բանից, թե ԼՂ հարցում երբ և ինչ լուծում կգտնվի, քննարկելը, երկխոսությունը անհրաժեշտություն է»,- նկատեց Արսեն Խառատյանը:

 

Հարցազրույցն ամբողջությամբ` տեսանյութում:

  • Դիտումներ՝ *