Բաղդադում կանաչ գոտու և ԱՄՆ դեսպանատան հրթիռակոծման հետևանքով կան տուժածներ: Այս մասին հաղորդում է Al Sumaria-ն՝ վկայակոչելով անվտանգության մարմիններում աղբյուրը:
Պարբերականի տվյալներով՝ վիրավորվել է առնվազն երեք մարդ, նրանց ազգային պատկանելությունը դեռևս հայտնի չէ: Ուղղաթիռները տարհանել են ամերիկյան դեսպանատանը գտնվող մարդկանց:
Իրաքի վարչապետ Ադիլ Աբդուլ Մահդին հայտարարել է, որ դիվանագիտական առաքելությունների վրա հարձակումը վնասում է երկրի շահերին և այլ երկրների հետ հարաբերություններին: Նա կոչ է արել պաշտպանել բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունները և ձեռնարկել դրա համար անհրաժեշտ բոլոր միջոցները: