Saturday, 11 07 2026
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 2
18:50
Մարկո Ռուբիոն՝ Վենեսուելայի «դե ֆակտո» ղեկավար. NYT-ի բացահայտումը
ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է «Ճանապարհային ոստիկանության» անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին
18:30
Բալթյան երկրները հերքում են Ուկրաինային իրենց օդային տարածքը տրամադրելու մասին լուրերը
ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները պարզաբանող խորհրդատվական տեսանյութ
18:10
Գերմանիայի ԱԳՆ-ն հայտնել է Լիբանանի վերաբերյալ Ֆրանսիայի հետ համատեղ նախաձեռնությամբ հանդես գալու մասին
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մատենադարանի տնօրենը հանդիպել է Վենետիկում ՀՀ հյուպատոսին
17:30
Fars. Իրանը չի վերադառնա ԱՄՆ-ի հետ բանակցություններին, քանի դեռ նրանք չեն փոխել իրենց դիրքորոշումը
GAIFF Pro-ն ներկայացրել է 2026 թվականի ծրագիրն ու պաշտոնական ընտրանին
17:10
Այս վրեժը մեր ազգի պահանջն է, և այն անկասկած կիրականացվի․ Մոջթաբա Խամենեի
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» հրետանային կայանքներով, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ» համակարգերով
16:50
Սպանվել է բրիտանացի նախկին պատգամավոր Էնն Ուիդիքոմբը
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցների հետ

Վանեցյանն «ինքնաբացահայտվում» է ու պահանջում է Փաշինյանի հրաժարականը․ ո՞րն է լինելու վարչապետի պատասխանը

Նախօրեի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը չակերտներ չբացեց, սակայն, ըստ էության, հասկացրեց կամ չհերքեց, որ Արթուր Վանեցյանը, Վալերի Օսիպյանը պաշտոնանկ են արվել հենց դավադրությանը մասնակից լինելու հետևանքով, ընդ որում՝ հասկացնելով, որ ԱԱԾ նախկին տնօրենն ասելիք չունի և, ըստ էության, ոչնչացնելով վերջինիս շուրջ հյուսված լեգենդը, որը կերտում են նախկին համակարգին հարող լրատվամիջոցները։ Նիկոլ Փաշինյանի ասուլիսից ժամեր անց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել`նշելով, որ երկրի անվտանգությունը վեր է ամեն ինչից ու յուրաքանչյուրից, և այն չի կարող հիմքում ունենալ չմտածված որոշումներ ու էմոցիոնալ պոռթկումներ: «Հուզական, ագրեսիվ առաջնորդությունը վտանգներ է պարունակում և կարող է հանգեցնել խիստ անցանկալի հետևանքների: Երկրի անվտանգությունը վեր է ամեն ինչից ու յուրաքանչյուրից, և այն չի կարող հիմքում ունենալ չմտածված որոշումներ ու էմոցիոնալ պոռթկումներ: Ամեն ինչ անլրջացնելն անթույլատրելի է»,- գրել է Վանեցյանը: ԱԱԾ նախկին տնօրենի գրառումն ակնհայտորեն վերաբերում է Փաշինյանին կամ պատասխան է նրա ասուլիսին՝ թեև Վանեցյանն անուններ չի տալիս։ Եթե վերանում ենք վերամաբարձ արտահայտություններից, ապա ակնհայտ է, որ Վանեցյանի առաջին գրառումն անբովանդակ մի տեքստ էր, որն ավելի շուտ գալիս է հաստատելու Փաշինյանի այն պնդումը, որ ԱԱԾ նախկին տնօրենն ասելիք չունի։ Ի սկզբանե ակնհայտ էր, որ Վանեցյանն իր «առաքելությունն» արդեն կատարել է՝ փորձելով հեղաշրջում իրականացնել՝ թիկունքում ունենալով Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի «ականջները»։ Ավելի ճիշտ կլինի ասել՝ Վանեցյանն այդ «առաքելությունը» տապալել է ու հիմա, ըստ էության, ֆեյքի դերակատարություն է կատարում հայտնի շրջանակների համար։ Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ Վանեցյանը չունի այնպիսի մի ինֆորմացիա, որը խոցելի կդարձնի գործող վարաչապետին։ Նույնքան ակնհայտ է, որ ԱԱԾ նախկին տնօրենը չի կարող ունենալ նաև քաղաքական ասելիք՝ թեկուզև այն պատճառով, որ բնույթով, կերպով շարքային մի չեկիստ է՝ առանց արժեքային համակարգի։ Այս պարագայում՝ բնական հարց է առաջանում, թե ի՞նչ լեգենդ է հյուսվում հեղափոխության երբեմնի «Ռոբին Հուդի» շուրջ։ Այս հարցում թերևս պետք է անկեղծ լինել ու արձանագրել, որ Վանեցյանն ընդամենը միջոց է, որի անունը տալով ու նրա հնարավոր խոսքի էֆեկտը շահարկելով՝ հին համակարգը փորձում է հասարակության մոտ խորացնել անորոշությունը, կասկածները, տագնապները կամ պատրանք ստեղծել, թե իբրև իշխանությունը վախենում է պաշտոնանկ գեներալի «բացահայտումներից»։ Սա մարտավարություն է, որը ևս «հիբրիդային պատերազմի» կարևոր բաղադրիչ է։ Այս նրբությունը, թերևս, Նիկոլ Փաշինյանի կողմից գիտակցվել է, ինչն էլ պատճառ դարձավ, որ նախօերին վարչապետը բացահայտի Վանեցյանի քաղաքական սնանկությունը, բովանդակային ամլությունը։

Նոր իրավիճակում Վանեցյանի հին՝ «խորհրդավորություն» պարունակող մարտավարությունն աշխատել չէր կարող ու նրա նախօրեի գրառումը քաղաքական անմեղսունակության դրսևորում էր։ Վանեցյանը գոնե քաղաքական ուղերձով պետք է հանդես գար խոսեր, եթե, իհարկե, ցանականում էր մնալ խաղի մեջ։ Թերևս այդ պատճառով ծնվեց Վանեցյանի երեկվա՝ թվով երկրորդ գրառումը։

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրենը Twitter-ի իր միկրոբլոգում երեկ գրառում է կատարել՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախօրեին մամուլի ասուլիսին և երեկվա գրառմանը՝ Հրայր Թովմասյանի նվիրած գրիչի մասին:

«Կարծում եմ՝ երեկվա ասուլիսից ու այսօրվա գրիչի պատմությունից հետո իշխող կուսակցությունը, ազգային անվտանգության նկատառումներից ելնելով, պետք է քննարկի իր շարքերից վարչապետի նոր թեկնածու առաջադրելու հարցը»,-գրել է Վանեցյանը։

Համարենք, որ Վանեյցանը քաղաքական հայտ է ներկայացրել՝ փաստացի պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Սակայն դա տեղի ունեցավ «ինքնբացհայտման» գնով․ ԱԱԾ նախկին տնօրենը փաստորեն հաստատեց, որ դեռ իր պաշտոնավարման շրջանում եղել է հիբիդային հեղաշրջման փորձի ակտիվ մասնակիցը, գուցե՝ ոգեկեչողներից մեկը։ Հիմա բոլորը սպասում են վարչապետի քայլին, մանավանդ, որ նա է եղել Վանեցյանին հերոսացնողն ու նրան հեղափոխության «Ռոբին Հուդ» դարձնողը։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում