Ռոտշիլդների ավստրիական ճյուղի ժառանգները գտնում են, որ քաղաքային իշխանություններն իրավունք չունեին տնօրինել նացիստների կողմից 1938 թվականին բռնագրավված անշարժ գույքը:
Ռոտշիլդների ավստրիական ճյուղի ժառանգները դատի են տվել Վիենայի քաղաքային իշխանություններին: Առիթ է հանդիսացել այն շենքերի վաճառքը, որոնք մինչեւ 1938 թվականը տնօրինել է Ռոտշիլդների բարեգործական հիմնադրամը: Շենքերը հանդիսացել են բուժական հաստատություններ հոգեկան հիվանդություններով տառապողների համար, գրում է Financial Times-ը: Տները ազգայնացվել են Ավստրիայի նացիստների կողմից գրավվելուց հետո:
Հայցի հեղինակները գտնում են, որ Վիեննայի իշխանությունները հատուկ են փաստաթղթերն այպես ձեւակերպել, որ միակ սեփականատերը լինի քաղաքը եւ շենքերը վաճառել են ցածր գներով: Ավստրիացի Ռոտշիլդները գտնում են, որ Վիեննայի իշխանություններն այժմ պետք է վերադարձնեն բարեգործական հիմնադրամի ողջ սեփականությունը 1938 թվականի դրությամբ:
Ինչպես նշում է Financial Times-ը, բարեգործական հիմնադրամը Ավստրիայի իշխանությունների կողմից վերականգնվել է 1956 թվականին: Սակայն նախկին տերերին չեն հայտնել, որ հիմնադրամի սեփականությունն անցել է քաղաքի իշխանություններին:
Հարցը միայն վերջերս է առաջացել, երբ Ավստրիայում անշարժ գույքի գները համարյա կրկնապատկվել են: