Չինաստանի Անհոյի բժշկական համալսարանի գիտնականները ստեղծել են նոր պաշտպանիչ լուծույթ, որը կանխում է ատամի էմալի քայքայումը և նպաստում է ատամների վերականգնմանը: Աշխատանքի արդյունքների մասին հրապարակվել է ACS Applied Materials and Interfaces ամսագրում։
Ինչպես նշվում է, այս անգամ մասնագետները դիմել են բնական մեխանիզմների:
Նրանք մշակել են մի նյութ, որը հիմնված է թքագեղձի արտադրած բնական հակամանրէային պեպտիդ H5-ի վրա: Հայտնի է, որ այս անվանում ունեցող նյութը օգնում է պաշտպանելու ատամները փառ առաջացնող մանրէներից:
Գիտնականներն իրենց գյուտը անվանել են պեպտիդային լաք: