Լուրեր
Կիսանախագահական համակարգը անպատասխանատու կառավարման համակարգ է․ Փաշինյան
  • 15:13
  • 2020-01-25
  • Դիտումներ՝ *

Կիսանախագահական կառավարման համակարգը անպատասխանատու կառավարման համակարգ է, խոսելով Սահմանադրական փոփոխությունների մասին՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իմ կարծիքով՝ այս տարբերակն ընդհանրապես ՀՀ համար պետք է բացառել, այս «կիսա» տարբերակն առհասարակ պետք է բացառել: Մենք կա՛մ պետք է ունենանք ամբողջական խորհրդարանական համակարգ, կա՛մ ամբողջական նախագահական: Իմ կարծիքը հետևյալն է՝ մենք կառավարման համակարգը չպետք է փոխենք առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ չենք համոզվել, որ այս կառավարման համակարգը մեզ համար պրոբլեմ է», – ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ դեռևս խորհրդարանական կառավարման մոդելը մեզանում նոր է ու, կարծես թե, դեռ խնդիրների առաջ չի կանգնեցրել:

  • Դիտումներ՝ *