Friday, 26 06 2026
Մենք Ձեր կողքին էինք պատերազմի ժամանակ. Ալիևը փոխում է Իրանի նկատմամբ հռետորաբանությունը
Լուկաշենկոն «լքել» է Պուտինին․ ի՞նչ «պատիժ է սպասում» նրան
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները

Իշխանությունները պատրաստ չեն անկախ ընտրությունների. Արմեն Մարտիրոսյան (տեսանյութ)

Այսօր ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը և «Ժառանգություն» կուսակցության անդամ, փաստաբանների պալատի անդամ Արշալույս Նիկողոսյանը լրագրողների հետ հանդիպմանը մասնավորապես խոսեցին ԿԸՀ ընտրությունների մասին:

Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ որքան էլ «Ժառանգությունը» պայքարեց ընտրական հանձնաժողովների դեմ, իշխանություններն օգտագործեցին փրկօղակը, այն է՝ ՀԱԿ-ի առաջարկը: «Գարեգին Ազարյանի ընտրությունը ամեն ինչի մասին վկայում էր: Դատարանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ կես գրամ անկախություն չունի, և Հայաստանում որևէ անկախ մարմնի մասին խոսելը հեքիաթ է»,- նշեց Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ այսօր ունենք այն, ինչ ունենք: Որ իշխանությունները պատրաստ չեն անկախ ընտրությունների՝ ապացուցում է «Ա1+»-ին և Գյումրիի «Գալա» հեռուստաընկերությանը եթերից զրկելու փաստը, ընտրությանը մասնակցած մարդկանց ցուցակները չհրապարակելը:

«Իշխանությունը պատրաստ չէ, քաղաքական կամք չունի ազատ, արդար ընտրություններ անցկացնելու: Գարեգին Ազարյանի ընտրությունը դա ապացուցեց: Կարծում եմ, այդ բացասական աշխատանքի տենդենցը հաղթեց»,- ասաց «Ժառանգության» պատգամավորը: Նրա խոսքով, եղել են բազմաթիվ ընտրակեղծիքներ, կաշառք բաժանելու դեպքեր, և ԿԸՀ նախագահը ոչ մի անգամ չի արձագանքել դրանց: «Ցավոք, միջազգային կառույցները օգնեցին իշխանություններին»,- ասաց Ա. Մարտիրոսյանը:Նա ընդդիմադիրներին համագործակցության կոչ արեց՝ պայքարելու ընտրակեղծիքների դեմ:

Անդրադառնալով ՀԱԿ-իշխանություն երկխոսությանը՝ Ա. Մարտիրոսյանը նշեց, որ գումարելիների տեղերը փոխելուց գումարը չի փոխվի, քանի որ անհրաժեշտ է համակարգված փոփոխություն, պետք է նոր սահմանադրություն, օրենքներ ընդունել: «Դրանից ոչինչ չի փոխվի, քանի որ ամբողջ հասարակությունը պետք է համագործակցի: Համագործակցությունը պետք է լինի մարդու իրավունքների պաշտպանության և այլ հարցերի շուրջը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում