2019 թվականի ընթացքում Հայաստանում տպվել է 120 միլիոն հատով ավելի ՀԴՄ կտրոն, քան նախորդ տարի։ Դա 38 տոկոսով է ավելի 2018 թվականի ցուցանիշից։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Նա նաև տեղեկացրեց, որ այդ ավել կտրոններին զուգահեռ առևտրաշրջանառությունն աճել է ավելի քան 345 միլիարդ դրամով կամ 21,9 տոկոսով։