Monday, 13 05 2024
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում

Ի՞նչ օրենք էր հեղինակել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը 2006 թվականին

Նախկին ռեժիմի գործած ապօրինությունների բացահայտմանը, ավելի ճիշտ՝ հերթական արձանագրմանն էր ուղղված անցյալ տարվա հոկտեմբերի սկզբներին Ազգային ժողովում «Պետության կողմից «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետևանքով սեփականության իրավունքի ոտնահարման խնդիրները» թեմայով խորհրդարանական լսումներ հրավիրելը։ Երևանի կենտրոնի բնակիչները, որոնք տարիներ շարունակ կռիվ էին տվել դատական տարբեր ատյաններում, ԱԺ-ի ամբիոնից կրկին հիշեցին ու պատմեցին այն բոլոր դաժան գործողությունների մասին, որոնք իրականացրել էր Ռոբերտ Քոչարյանի ռեժիմը՝ պետական կարիքների անվան ներքո իրենց տներից վտարելու գործընթացում։

Երևանի Կենտրոնի տուժած քաղաքացի, «Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հիշում է, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը 2006թ․ դիմեց Սահմանադրական դատարան, որպեսզի հստակեցնի՝ արդյոք կառավարության կողմից պետական կարիքների անվան ներքո քաղաքացիների սեփականությունն օտարելը համապատասխանում է Սահմանադրությանը, և կոնկրետ հղում էր արել կառավարության 11-51 որոշմանը։

«Դա այն որոշումն է, որով Կենտրոն թաղամասից 375 հազար քառ․ մետրը պետք է պետությունը վերցներ կառուցապատման նպատակով։ Չնայած մինչ այդ, դեռևս 1999թ․ Սահմանադրական դատարանն արդեն իսկ կայացրել էր որոշում, որ քաղաքացու սեփականությունն անձեռնմխելի է, այն կարող է օտարվել միմիայն օրենքի հիման վրա։ Կառավարությունը պարտավոր է հիմնավորել, թե հանրության որ կարիքների համար է այդ գույքն օտարվելու»,- ասաց Սեդրակ Բաղդասարյանը՝ հիշեցնելով, որ նախկինում ՀՀ քաղաքացիները զրկված էին Սահմանադրական դատարան դիմելու իրավունքից։

Ինչ վերաբերում է ՄԻՊ-ի դիմումին, ապա, ըստ մեր զրուցակցի, ՍԴ-ն այն ժամանակ կառավարության այդ որոշումը ճանաչել էր Սահմանադրությանը հակասող և պարտադրել էր կառավարությանը ընդունել օրենք։

«Այդ օրենքով կառավարությունը պարտավոր էր վերականգնել ՀՀ քաղաքացիների՝ նախկինում խախտված իրավունքները։ Բայց մեր կառավարությունը՝ ԱԺ-ի հետ համատեղ, ընդունեց մի օրենք՝ սեփականության օտարման վերաբերյալ, այն գրեց և ԱԺ-ին ներկայացրեց ՍԴ ներկայիս նախագահ Հրայր Թովմասյանը, որով ոչ միայն չվերականգնեցին այդ իրավունքները, այլ նույնիսկ օրենքով դրանք չնախատեսվեցին։ Օրենքն ընդունվեց 2006թ․ դեկտեմբերին։ Օրենքում նշվեց, որ եթե կառավարությունը, համաձայն այդ օրենքի, առաջարկ էր ներկայացրել քաղաքացիներին նախկինում, և նրանք ընդունել էին այդ առաջարկը և վաճառել էին իրենց գույքը, չնայած դա եղել էր հակասահմանադրական, պետք է հաշվել, որ դա կատարվել է սույն օրենքի սահմաններում։ Այսինքն՝ օրենքին տրվեց հետադարձ ուժ։ Ոչ մի խոսք, սակայն, չասվեց, որ այն քաղաքացիները, որոնք չեն ընդունել առաջարկը, և նրանց իրավունքները խախտվել են, ապա կառավարությունը պարտավոր է վերականգնել դրանք»,- նշեց Սեդրակ Բաղդասարյանը։

«Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահն ասաց նաև, որ քաղաքացիների սեփականության իրավունքի վերաբերյալ կառավարության կողմից ընդունված որոշումները եղել են հակասահմանադրական, դրանք քրեորեն պատժելի արարքներ են, և գլխավոր դատախազությունը պետք է գործ հարուցեր։

«Ինչո՞ւ են նրանք անտեսել Սահմանադրական դատարանի 1999թ․ ՍԴՈ-98 որոշումը և ինչո՞ւ են խախտել այն ժամանակ գործող Սահմանադրության 28-րդ հոդվածը (Յուրաքանչյուր ոք ունի սեփականության և ժառանգման իրավունք։ Հողի սեփականության իրավունքից չեն օգտվում օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։ Սեփականությունից կարող է զրկել միայն դատարանը՝ օրենքով նախատեսված դեպքերում։

Սեփականության օտարումը հասարակության և պետության կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ դեպքերում, օրենքի հիման վրա՝ նախնական համարժեք փոխհատուցմամբ): Այդ մասին մենք բազմիցս հայտարարել ենք, ես ԱԺ-ի ամբիոնից խոսել եմ այդ մասին»,- ասաց Սեդրակ Բաղդասարյանը։

Անցյալ տարվա հոկտեմբերին ԱԺ-ում հրավիրված «Պետության կողմից «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետևանքով սեփականության իրավունքի ոտնահարման խնդիրները» թեմայով լսումների ժամանակ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ լսումների արձանագրություններն ուղարկվելու են իրավապահ մարմիններին։

Սեդրակ Բաղդասարյանը տեղյակ չէր, թե արձանագրություններին իրավապահներն ինչ ընթացք են տվել։

ՀՀ գլխավոր դատախազությունից մեզ տեղեկացրին, որ լսումների արձանագրությունները ստացել են հունվարի 13-ին, դեռ ուսումնասիրում են։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում