Friday, 26 04 2024
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար

Եթե կառավարությունը գնա գազի սակագնի բարձրացված մասի 100% սուբսիդավորման, բյուջեի համար կարժենա $30-40 մլն հավելյալ ծանրաբեռնվածություն

Կարծես թե ուրվագծվում է, որ ապրիլից սպառողների համար գազի գինը կբարձրանա, բայց դա կարծես թե իշխանության ներկայացուցիչներին մեծապես չի մտահոգում։ Իշխանության ներսից արդեն հայտարարություններ են հնչում, որ եթե գազի գինը բարձրացվի, իշխանությունը ունի պլան Բ, և պետությունը կմեղմի թանկացման հետևանքները։

Ուշագրավ է, սակայն, որ գազի գնի հնարավոր բսրձրացումը անդրադառնալու է բազմաթիվ ոլորտների, ծառայությունների վրա, դրանք ևս թանկանալու են, և պարզ չէ, թե պետությունը այդ բոլոր ծախսերը ինչպես է մեղմելու, ինչպես է սուբսիդավորելու այդ ամենը, այն դեպքում, երբ բյուջեով նման ծախս նախատեսված չէ։

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ այն, որ արդեն իշխանության ներսից խոսում են կոմպենսացիայի մասին, փաստում է, որ սակագնի բարձրացման որոշումը սկզբունքորեն արդեն կայացված է, պարզապես մնում է  որոշել, թե դա երբ կմտնի ուժի մեջ։ «Օրենքով սահմանված կարգով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտը ներկայացնելուց հետո մինչև 90 օր կարող է ուսումնասիրել, քննարկել հայտը, և դրական որոշումից հետո միայն մեկ ամիս անց սակագնի բարձրացման որոշումը կարող է մտնել ուժի մեջ։ Պետք չէ մտածել, թե սակագինը ակնթարթորեն է բարձրացվելու»,- ասաց Դավթյանը։

Անդրադառնալով սակագնի մեղմացման քաղաքականությանը, որի մասին խոսել է նաև փոխվարչապես Մհեր Գրիգորյանը, դա արդեն իրականացվում է՝ սկսած   2019-ի հունվարի 1-ից ի վեր, երբ սահմանին գազի գինը բարձրացավ՝ հասնելով 165 դոլարի. «Ակնհայտ է, որ դրա հետևանքով Հայաստանը մեկ տարվա մեջ կուտակեց պարտք, որը, որոշ փորձագիտական գնահատականներով, հասնում է 30 միլիոն ԱՄՆ դոլարի։ Ուստի եթե հաշվի առնենք, որ սակագինը վերանայվելու է  10 տոկոսի չափով, և հաշվի առնենք գործող սպառման ծավալները թե՛ տնտեսվարողների, թե՛ բնակչության համար, ու եթե կառավարությունը գնա սակագնի 100 տոկոս մեղմացման, ապա կարող ենք տարեկան կտրվածքով ակնկալել ևս 30-40 միլիոն դոլարի հավելյալ ծանրաբեռնվածություն բյուջեի համար։ Սա, կրկնում եմ, այն դեպքում, եթե խոսք գնա սակագնի աճի ամբողջական սուբսիդավորման մոդելի մասին, քանի որ կարող է խոսք գնալ նաև մասնակի սուբսիդավորման մասին»։

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, սակայն, նշեց, որ մինչ հնարավոր թանկացմանը, ինչպես նաև թանկացման հնարավոր սուբսիդավորմանը անդրադառնալը՝ լավ կլինի տալ մի շարք հարցերի պատասխաններ, որի համար Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է գոնե մի անգամ արտաքին պրոֆեսիոնալ, մասնագիտացված աուդիտորական կազմակերպության ներգրավի, որը հիմնավորապես կհաշվեքննի ամբողջ գազային համակարգը, գազաբաշխիչ ցանցը, հոսքերը, ֆինանսական ռեսուրսները, կատարված ներդրումները, ստացված շահույթները, դրա բաշխումը, իրական շահութաբերությունը և բազմաթիվ այլ հարցեր. «Բազմաթիվ հարցեր կան, որոնց պատասխանները հանրությունը ակնկալում է։ Այս հարցերի պատասխանները պետք է տրվեն պրոֆեսիոնալ մակարդակում։ Այն, որ այդ հանձնաժողովը նախկինում կցորդ է եղել, պարզ է, բայց երկրում կարծես թե իրավիճակ է փոխվել, և ՀԾԿՀ-ն պետք է վերջապես պրոֆեսիոնալ մակարդակում տա բոլոր հարցերի պատասխանները։ Գազի սակագինը պետք է  բարձրացվի հիմնավորումների, լուրջ փաստարկումների պարագայում»,- ասաց Մարգարյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ առհասարակ գազի սակագինը գոյանում է ծախսերից և երաշխավորված շահույթից, բայց  տասնամյակներ շարունակ սակագնի բաղադրիչներ են եղել նաև ամորտիզացիոն հատկացումները, աշխատավարձերը, շահագործման, պահպանման մյուս ծախսերը, վարկային ռեսուրսների տոկոսավճարները, հարկերը և այլ բաղադրիչներ։ Բայց հարց է առաջանում՝ երաշխավորված 4 տոկոս ամորտիզացիոն հատկացումները  ուր են գնացել, որտեղ են կուտակվել, ինչքան են կազմել, և արդյոք դրանք բավարար չե՞ն եղել, որպեսզի ցանցերի արմատական արդիականացում  տեղի ունենա։

«Պետք է պարզել, թե սրա վերաբերյալ ՀԾԿՀ-ում ինչ կասեն։ Սրանք լուրջ հարցեր են։ Այս տեսակետից  կարևոր է նաև կորուստների հարցը։ Հեղափոխությունից հետո բավական դեպքեր բացահայտվեցին հատկապես լցակայաններում, որոնք հաշվիչներ չեն ունեցել, որոնք խաբել են վարորդներին։ Առհասարակ, այս ամբողջ համակարգի անցած հետագիծը պե՞տք է հետաքննվի, թե՞ ոչ։ Հիմա մենակ խոսում են գոյացած, կուտակված պարտքերի մաիսն, բայց պարզ չէ, թե այդ պարտքերը ինչպես են կուտակվել։ Բազմաթիվ խորքային հարցեր կան նաև գազային պայմանագրի հետ կապված, որոնք քաղաքական բաղադրիչ են պարունակում, և դրանց պետք է պատասխանել։ Հայաստանի ինքնիշխանությունը սահմանափակող և ինչ-որ տեղ նաև նվաստացուցիչ պայմանագիրը պետք է օրակարգ բերվի և լրջորեն, ամենաբարձր քաղաքական մակարդակով Ազգային  ժողովում քննարկվի»,- ասաց Մարգարյանը՝ հավելելով, որ գազային պայմանագրում հատկապես խնդրահարույց է այն, որ դրանով սահմանվում է, որ Հայաստանը իրավունք չունի երրորդ կողմից գազ գնելու: «Սա խելքից, տրամաբանությունից, առողջ դատողությունից դուրս լուծում է։ Ինչ են մտածել Հայաստանի նախկին ղեկավարները, որ նման վարքագիծ են դրսևորել։ Կրկնում եմ՝ սրանք հարցեր են, որոնք պետք է քաղաքական օրակարգ բերել և լրջորեն քննարկել։ Հետևաբար մինչև սակագնի բարձրացմանը հասնելը՝ այս բոլոր հարցերի պատասխանները պետք է քննարկվեն և տրվեն դրանց պատասխանները լայն սպեկտրի մեջ։ Հայաստանը «Գազպրոմ»-ին, հանուն այդ ընկերության բիզնես շահերի, մեծ գին է վճարել, և այն, որ այսօր ՌԴ-ն գործարկել է Թուրքական հոսք ծրագիրը, և որևէ մրցակից խողովակ չկա, հենց այս նվաստացուցիչ պայմանագիրն է երաշխիք ստեղծել»,- ընդգծեց Ատոմ Մարգարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում