Friday, 26 04 2024
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա

Գագիկ Ծառուկյանը հարթում է անկյունները. ինչ կատարվեց խորհրդարանում

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով օրերս խորհրդարանում տեղի ունեցած միջադեպը, որ անվայելուչ վարքագծով առաջացրել էին ԲՀԿ մի խումբ պատգամավորներ, ակնհայտորեն փորձել է մեղմել իրավիճակն ու չգնալ «Իմ քայլի» հետ որոշակի բախումը սրելուն: Մամուլում օրերս եղավ տեղեկություն, որ ԲՀԿ հետ բախումը հանդարտեցնելու որոշում կա նաև «Իմ քայլ»-ում: Հատկանշական է, որ այդ ֆոնին խորհրդարանական այսպես ասած թեժ դիմակայությունը ԲՀԿ-«Իմ քայլը» ուղղությունից տեղափոխվեց «Լուսավոր Հայաստան»-«Իմ քայլը» ուղղություն: Արդյո՞ք դա խորհրդարանական ընդդիմության հանդեպ այսպես ասած հավասար, բալանսավորված վերաբերմունքի համար էր, խտրականության չենթարկելու համար: Դա իհարկե կատակ է, սակայն Հայաստանի խորհրդարանում կարծես թե նշմարվում է որոշակի «օրինաչափություն»՝ ԲՀԿ ընդդիմադիր բռնկումներին փոխարինում է ԼՀԿ բռնկումները, և ստեղծվում է տպավորություն, կարծես թե խորհրդարանում առկա է «ընդդիմադիր հերթափոխություն»: Ինչ խոսք, դա կարող է պայմանավորված լինել մրցակցությամբ և ԲՀԿ ընդդիմադիր վարքագծի այսպես ասած աչքի ընկնելը որոշակիորեն աչքի ընկնելու է մղում ԼՀԿ-ին:

Ամբողջ հարցն այն է, որ խորհրդարանում առկա այդ մրցակցությունը դրսևորվում է գերազանցապես ապաքաղաքական բովանդակությամբ, եթե նույնիսկ առիթները քաղաքական են: Իհարկե ԼՀԿ-ն աչքի է ընկնում ոչ այն վարքագծով, ինչով օրինակ անցնող շաբաթ աչքի ընկավ ԲՀԿ-ն, սակայն գործնականում դա մեկ տարբերություն է, որը ամենևին չի փոխում ընդհանուր տպավորությունը՝ Հայաստանի խորհրդարանում կա մրցակցություն, սակայն չկա քաղաքականություն: Իհարկե դա գործնականում բացակայում է նաև «Իմ քայլի» պարագայում, որովհետև, ի վերջո, նաև այստեղ պետք է փնտրել խորհրդարանական օրակարգի և բովանդակության պատասխանատվության հարցը, և գուցե առաջին հերթին այստեղ:

 

«Իմ քայլ»-ի մեծամասնությունը բավականին սուր և զգալիորեն դիպուկ է ԲՀԿ-ին և ԼՀԿ-ին պատասխանելու հարցում, սակայն նույն դիպուկությունը չկա ընդհանրապես խորհրդարանական քննարկումների որակական և բովանդակային նշաձողերի սահմանման հարցում: Ընդհանուր առմամբ մեծամասնությունն այդ հարցում կարծես թե էապես շահագրգռված չէ, քանի որ գործնականում կարողանում է պատասխանների միջոցով ընդգծել իր առավելությունը: Բայց դրանով բավարարվելը հազիվ թե լինի ռացիոնալ ու հեռանկարային, քանի որ մեծ հաշվով՝ կառավարող նոր մեծամասնության խորքային մրցակիցները խորհրդարանում չեն, ու թերևս նույնիսկ այս պահին Հայաստանում էլ չեն, այլ Հայաստանի շուրջ ու աշխարհում ծավալվող զարգացումների շրջանակում են: Ըստ այդմ ժամանակն է մրցակցել այդ մասշտաբում, և թերևս ստիպել, որ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերն էլ առնվազն փորձեն համարժեք լինել դրան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում