Monday, 13 05 2024
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար

Հանրապետականները ներքին լեգիտիմությունը կորցրել են, հիմա դրսից մարդ բերելու տեխնոլոգիան են կիրառում

Ինչպես գիտեք՝ այսօր «Էրեբունի պլազա» հյուրանոցում գրանցվեց միջադեպ, որը դարձավ օրվա գլխավոր թեման: Ահազանգ էր ստացվել, որ հյուրանոցում զինված անձ կա,  անմիջապես դեպքի վայր էին մեկնել ոստիկանության ղեկավար կազմն ու օպերատիվ խմբեր: Տեղի ունեցածը հանգուցալուծվեց, բարեհաջող ավարտ ունեցավ. «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում կրակոցներ արձակած անձը հանձնվել է ոստիկանությանը: Էական է ոչ այնքան միջադեպը, որքան միջադեպին հաջորդած արձագանքը՝ երբեմն ակնհայտ ուղղորդումներով:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին փաստաբան Կարապետ Բադալյանը, քաղաքագետներ ՀայԿ Սահակյանը և Ռոբերտ Ղևոնդյանը:

«Քննությունը սկսվել է. պետք է պարզել, թե որն է եղել արարքի նպատակը և ինչու է այդ ամեն ինչը նման ավարտ ունեցել. բոլոր հանգամանքները պետք է բացահայտվեն,- նշեց Կարապետ Բադալյանը:

Հայկ Սահակյանի կարծիքով՝ «Էրեբունի պլազա»-ում տեղի ունեցած միջադեպը ամենայն հավանականությամբ քաղաքական ենթատեքստ չուներ. «Սա իրավական հարթությունում գտնվող խնդիր է, կարող է լինել նաև անձնական խնդիր»:

Միջադեպին հաջորդած գնահատականների համաձայն՝ առաջին հերթին  այս արարքն ուներ քաղաքական ենթատեքստ: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ քննարկման մասնակիցները կարծիք հայտնեցին, որ դժվար թե քաղաքական պատվեր լիներ: Ռոբերտ Ղևոնդյանի խոսքով՝ գնահատական տվողների թվում կար որոշակի կոնտիգենտ, որը փորձեց առիթն օգտագործել քաղաքական դիվիդենտներ հավաքելու և իրավիճակը իր պատկերացումների համաձայն ներկայացնելու համար: «Նախկին իշխանության ներկայացուցիչները սա համարում են սադրանք իշխանության կողմից, գործող իշխանությունը հակառակը՝ համարում է, որ Քոչարյանի աջակիցներն են իրականացրել: Բայց շատ հավանական է նաև, որ անձնական հողի վրա է տեղի ունեցել»:

Կարապետ Բադալյանի խոսքով՝ թեև որոշ մեկնաբանությունների համաձայն՝ իշխանության տարածած ատելության մթնոլորտն է, որ այսպիսի արարքներ է ծնում, բայց իրականում ատելություն և հայհոյանքներ տարածվում են արտախորհրդարանական ուժերի և նրանց հետևորդների կողմից. «Արտախորհրդարանական ուժերը փորձում են այս իրավիճակից դիվիդենտներ շահել»:

Կարապետ Բադալյանի դիտարկմամբ՝ Քոչարյանի աջակիցներն առաջ են քաշում այնպիսի թեզեր, ըստ որոնց՝ Հայաստանում քաոս է, անկառավարելի իրավիճակ է, և ամեն առիթ օգտագործում են ցույց տալու համար, որ իրենք իրավացի են: Այս ամենը «ներքին սպառման» համար է»:

«Թրանսփերենսի ինթերնեշնլ» միջազգային հակակոռուպցիոն կենտրոնը երեկ՝ հունվարի 22-ին, հրապարակել է 2019-ի կոռուպցիայի ընկալման համաթիվը։ Հայաստանի Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) արժեքը հավասար է 42-ի, նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել է 7 միավորով։

Կ. Բադալյանի կարծիքով՝ վերջին տարիների փոփոխությունները անխուսափելիորեն պետք է նման արդյունքի բերեին՝ կոռուպցիան անկում պետք է ապրեր:

Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության Գործադիր կոմիտեն, որի հերթական նիստն օրերս տեղի էր ունենում Ինդոնեզիայում, ընդունել է բանաձև Հայաստանում քաղաքական իրավիճակի վերաբերյալ: Բանաձևը հեղինակել և ներկայացրել է ՀՀԿ-ն: Բանաձևում անդրադարձ է կատարվում Հայաստանում ժողովրդավարության խնդիրներին, կոչ էր արվում արդար լինել:

Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Կարապետ Բադալյանն ընդգծեց. «Քանի որ ՀՀԿ-ն ներքին լեգիտիմությունն ամբողջությամբ կորցրել է, իսկ դատական համակարգում ունի լծակներ՝ ի դեմս Հրայր Թովմասյանի, փորձում են պահպանել իրենց «խրամատը»՝ արտաքին լեգիտիմության ուժի շնորհիվ»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում