Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում հաստատեց, որ երկրում հեղաշրջման փորձ է եղել։
«Կարող եմ ասել՝ դա կանխվել է։ Եվ այժմ որևէ խնդիր չկա», ասաց նա։ Հարցին, թե կանխվելուց հետո ինչ հետևանքներ են եղել, պաշտոնանկություներ եղե՞լ են, նա պատասխանեց, որ նաև պաշտոնանկություններ են եղել։ «Այս պահին քննություն է ընթանում, եթե քրեական գործի անհրաժեշտություն լինի, կլինի», ասաց նա։