Թուրքիայի Կեսարիա քաղաքի հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին վերածվել է քաղաքային գրադարանի: Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1835-1838թթ: 1915թ. հետո այն օգտագործվել է որպես պահեստ, մարզական կենտրոն, ցուցասրահ և ոստիկանական տեղամաս:
2012թ. 25 տարի ժամկետով շենքի շահագործման իրավունքը տրվել է Կեսարիայի քաղաքապետարանին: Վերանորոգումից հետո եկեղեցին վերածվել է քաղաքային գրադարանի, որտեղ կա տպագիր և էլեկտրոնային գրապահոց: