Այսօր՝ հունվարի 23-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը հայտարարեց. «Լավ լուր նրանց համար, ովքեր ուրախանում են այս կառավարության հաջողությամբ, և վատ լուր նրանց համար, ովքեր անհամբեր սպասում են այս իշխանության ֆիասկոյին»:
Նա տեղեկացրեց, որ երեկ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» Բեռլինի գրասենյակը հրապարակել է իր ամենամյա զեկույցը կոռուպցիայի ընկալման համաթվի վերաբերյալ. «Վերջին 7 տարիների ընթացքում Հայաստանը բեկումնային ցուցանիշ է գրանցել՝ 105-րդ տեղից հասնելով 77-րդին»:
Մանրամասները՝ տեսանյութում:











































