Wednesday, 10 06 2026
Հակառակ մանիպուլյացիաներին՝ մեր երկրում հանցագործությունները նվազել են. ՆԳՆ խոսնակ
Հայաստանը կրկին չի մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին. Լավրով
Երևանի հասարակական վայրերում շարունակվում է էլեկտրոնային թափոնների հավաքագրումը
Ալիջան և Աքյաքա անցակետերի բացումով հայ-թուրքական առևտուրը արագ կհասնի 1 մլրդ դոլարի. Yeni Şafak
Մտադիր չենք հանդուրժել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում Երևանի մոտեցումը. Զախարովա
15:30
Չինաստանը և Հյուսիսային Կորեան կարևոր համաձայնությունների են հասել Փհենյանում. Սի Ծինփին
Անհասկանալի և անընդունելի է․ Զախարովան՝ հայաստանյան ընդդիմադիրների «հալածանքների» մասին
15:10
Իրանն ու ԱՄՆ-ը մոտ են մեծ միջուկային գործարքին. մանրամասներ
Ղազախստանը սահմանադրությամբ փակել է Նազարբաևի դարաշրջանը
14:50
Իրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել իրենց տարածքները չտրամադրել ԱՄՆ-ի հարձակումների համար
Նպատակը՝ պառակտում մտցնելն է․ ըստ Զախարովայի՝ ԵՄ-ն փորձում էր վերահսկել ՀՀ-ում ընտրական ցիկլը
14:30
Իրանի զինված ուժերը գրոհել են տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող 21 օբյեկտի վրա
Չունենք որևէ դեպք, երբ առանց դատարանի թույլտվության՝ ՀԿԿ-ն իրականացրել է գաղտնալսում․ Նահապետյան
14:10
Մոսկվան և Կիևը փոխադարձ հարվածներ են հասցրել. Ուկրաինայում կան վիրավորներ
ՀԿԿ նախագահը խոստանում է նոր բացահայտումներ, խուզարկություններ, ձերբակալություններ, հետապնդումներ
13:50
Այս տարի Հայաստանում կանխատեսվում է ՀՆԱ-ի շուրջ 5.25% աճ. ԱՄՀ
Եթե կա արձանագրություն, ձայների փոշիացում լինել չի կարող․ ԿԸՀ նախագահը՝ ընտրությունների մասին
«Ռոսսելխոզնադզոր»-ը ամսական մոնիտորինգ է անցկացնում հայկական արտադրանքի նկատմամբ
Ձայների վերահաշվարկի պատշաճ դիմում շատ քիչ ենք ստացել․ ԿԸՀ նախագահ
Շնորհավորական ուղերձ Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ
Ընդդիմության համար շահեկան է բոլոր քրեական գործերը պիտակավորել քաղաքական հետապնդում անունով․ Գալյան
12:50
Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը
Ընտրակեղծարարության հետ պայքարը կապ չունի ԿԸՀ-ի, ընտրական համակարգի հետ․ Հովակիմյանը՝ Նազարյանին
12:30
Արաղչին թուրք և սաուդցի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները
Քրեական օրենսգիրքը խախտող քաղաքական ուժը չպե՞տք է որևէ պատասխանատվություն կրի․ Նազարյանը՝ Գալյանին
12:10
Ֆիլիպինների հարավում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 45-ի
Ռուսաստանը Միացյալ Նահանգներին «միջուկային» վերջնագիր է ներկայացրել
11:50
Իրանը նախազգուշացրել է ագրեսիայի կրկնվելու դեպքում ԱՄՆ-ի թիրախներին ավելի լայնածավալ հարվածներ հասցնելու մասին
Մանդատ չվերցնելը որևէ բան չի փոխելու Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը

Տիգրան Կարապետյանը ՀԱԿ-ից հանումներ է անում (տեսանյութ)

«Այսուհետ ՀԱԿ-ից կարող ենք հանել արմատական բառը». այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում, անդրադառնալով ՀԱԿ-կոալիցիա երկխոսությանը, հայտարարեց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը: Նա նաև դեմ է Հայաստանում գործող բոլոր ընդդիմադիրներին ՀԱԿ-ին վերագրելուն, քանի որ ՀՀ քաղաքական դաշտում կան խորհրդարանական և արտախորհրդարանական ուժեր, որ Կոնգրեսի հետ չեն:

Ավելին՝ նա համոզված է, որ այս երկխոսությունը թիմային և քաղաքական շահեր է հետապնդում: Իսկ շահեր ասելով՝ նկատի ունի առաջիկա խորհրդարանի և կառավարման ձևավորումը: Այսինքն՝ նոր ձևաչափ նոր խաղացողով՝ ի դեմս ՀԱԿ-ի: «Արթուր Բաղդասարյանին ԱԽՔ ու վախք էին ասում: Հիմա մի պիտակ էլ իրենց թող կպցնեն ու շարունակեն իրենց երկխոսությունը»,- առաջարկեց Տիգրան Կարապետյանը:

Իսկ թե ինչու իշխանությունը գնաց երկխոսության՝ Տիգրան Կարապետյանի դիտարկմամբ, ՀԱԿ-ի շուրջը միավորվել էին նախկին չինովնիկներն ու օլիգարխները, հետևաբար կարողացան մտահոգել իշխանությանը: Իշխանությունները նախընտրեցին նրանց այդ ամբիոնը տանել խորհրդարան, քան թողնել փողոցում:

Տիգրան Կարապետյան արտահերթ ընտրություններին չի հավատում այն պատճառաբանությամբ, որ նախ՝ ժամանակն է քիչ, իսկ հետո էլ՝ ասենք, արտահերթ ընտրություններ լինեն, նույն Ազարյա՞նը չի ղեկավարելու ԿԸՀ-ն, նույն իր նախկին մեկնաբանություննե՞րը չի հնչեցնելու: Նրա խոսքերով, համակարգն է պետք փոխել, բայց ոչ ՀԱԿ-ի միջոցով: «ՀԱԿ-ում կան նաև նորմալ մարդիկ, բայց քչացել են: ՀԱԿ-ը հիմնականում չինովնիկների կառույց է: Ո՞ւմ պետք է հավատան՝ նախկին բերդի պետի՞ն, հարկայինի պետի՞ն, թե՞ քաղաքապետին»,- լրացրեց Տիգրան Կարապետյանը:

Ժողովրդական կուսակցության նախագահը նաև ընդգծեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը իրենցից դուրս ոչ մի դաշտ չեն պատկերացնում:

Ինչ վերբերում է նոր դաշինքին՝ Տիգրան Կարապետյանը հավատացրեց, որ դաշինքի կգնան այն ուժերի հետ, ովքեր սկզբունքային ու արմատական են: Եվ հիշեցրեց, որ իրենք պատրաստ են եղել նաև ՀԱԿ-ի հետ դաշինք կազմել, այնինչ, ըստ նրա, ՀԱԿ-ը արդեն արմատական իր դիրքերից հետ է կանգնել:

«Մենք էլ կարող էինք, չէ՞, մեր սկզբունքերից հրաժարվել՝ հեռուստաալիքը պահեինք, և այլն, և այլն, բայց չարեցինք, չէ՞: Կամ որ բոլորը ասում են՝ հանուն հայրենիքի ենք երկխոսության գնում: Այնինչ, ժողովուրդը հիասթափվում է, իսկ ժողովրդին հիասթափությունից հանելը շատ դժվար է: Բայց կարող եմ միանշանակորեն ասել, որ 3-րդ ուժը ժողովուրդն է»,- եզրափակեց Տիգրան Կարապետյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում