Չինաստանում փակել են 2019-nCoV կորոնավիրուսի հայրենիքը՝ Յուհանը, որտեղ հայտնաբերվել էին առաջին վարակվածները։ Այս մասին հաղորդում է South China Morning Post պարբերականը։
Նշվում է, որ ինքնաթիռները, ավտոբուսները և գնացքները Յուհանից ժամանակավորապես չեն մեկնի։ Քաղաքից մեկնելու արգելքը մտցվել է հունվարի 21-ին։ Արգելքի գործելու ժամկետները չեն նշվում։ Նաև հաղորդվում է, որ Ուհանը փակ կլինի միջքաղաքային ավտոբուսների համար։ Ուհանի այարաններում և օդանավակայաններում ուղևորներին մանրամասն զննում են։