71 տարեկան հասակում մահացել է Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի առաջին նախագահ, ՀՀ վաստակավոր իրավաբան Հենրիկ Դանիելյանը։
ՀՀ նախագահի հրամանով նա 1998-ից նշանակվել էր ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ, իսկ 2005-ի հունիսի 9-ին` ՀՀ սահմանադրական դատարանի անդամ: 2010 թվականի մայիսին Դանիելյանը անցել էր կենսաթոշակի։
Հենրիկ Դանիելյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի է ունեցել հուլիսի 17-ին:









































