«Չինացիների մուտքը արգելվում է»․ այս հայտարարությունը Հաքոնե զբոսավայրում՝ Ֆուձիյամայի ստորոտում, քաղցրավենիքի խանութի դռանը կախել է ճապոնացի սեփականատերը․ պատճառը կորոնավիրուսի տարածումը կանխելն է՝ գրում է Asahi թերթը։
Չինարենով գրությունը պարզաբանում է, որ խանութի սեփականատերը փորձում է կանխել կորոնավիրուսի տարածումը և դեմ է, որ չինացիները մտնեն խանութ:
Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ լուրն արդեն վրդովմունք է առաջացրել համացանցի չինացի օգտատերերի շրջանում, որոնք ներողություն են պահանջում, ինչպես նաև պահանջում են բոյկոտել խանութը իրենց համար վիրավորական հայտարարության պատճառով:
https://www.facebook.com/IndieDaaDee/posts/2671060126308877