Պարագվայի նախագահ Մարիո Աբդո Բենիտեսը կարող էր վարակվել դենգե տենդով (մլակային տենդ) երկրում հիվանդության բռնկման պատճառով: Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարարը:
Երկրի նախագահը 38,5℃ ջերմություն ունի եւ առկա են հիվանդության այլ նշաններ, նշել է նախարարը: Այժմ բժիշկները սպասում են հետազոտությունների արդյունքներին:
Նախագահին երկօրյա հանգիստ են խորհուրդ տվել:
Տարվա սկզբից Պարագվայում գրանցվել է դենգե տենդով վարակվածության 94 դեպք, որոնցից 2-ը՝ մահվան դեպք: