Այսօր՝ հունվարի 22-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Պետական կենսաթոշակների մասին օրենքում լրացում կատարելու հարցը:
Ինչպես նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ տեղաշարժման կամ այս կամ այն խնդիր ունեցող թոշակառուները կարող են իրենց իրավունքը իրացնել՝ առանց բանկ ներկայանալու. «Մարդու նույնականացումը կկատարվի հեռահար եղանակով»:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հետաքրքրվեց՝ որքանո՞վ է դա իրագործելի. «Ոչ բոլոր թոշակառուներն ունեն բավարար գիտելիքներ բանկային հեռահար սպասարկումից օգտվելու համար, և ոչ բոլորն ունեն բավարար տեխնիկական միջոցներ»:
Մանրամասները՝ տեսանյութում: