Այսօր՝ հունվարի 22-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Պետական կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:
«26 տարեկան տղան լուրջ տղամարդ է, և նրան պետք չէ համարել երկկողմանի ծնողազուրկ: Բյուջեի ավելցուկ ունենք՝ հիմա էլ շաբաշնե՞ր ենք տալիս»,- հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Նրա խոսքով՝ նախագծի վրա այնքան վատ են աշխատել, որ Միքայել Մելքումյանն է հաշվարկներ անում. «Սա հայոց լեզվի, գրականության շարադրություն չի, նախագիծը ներկայացնում են թվերով»:
Մանրամասները՝ տեսանյութում: