Այսօր՝ հունվարի 22-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը:
Երևան քաղաքի վերաբերյալ քննիչ հանձնաժողովի անդամների հաստատմանն առնչվող օրինագիծը քվեարկությամբ չընդունվեց:
Ի պատասխան «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարության՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն ասաց. «Պարոն Մարուքյան, եթե կարոտում եք նախկին խորհրդարանին, կարող եք գնալ նրանց հետ սուրճ խմել: Հաշտվեք այն մտքի հետ, որ դուք նոր խորհրդարանում եք»:
Մանրամասները՝ տեսանյութում: