Սերգեյ Լավրովը և Սերգեյ Շոյգուն կշարունակեն պաշտոնավարել, համապատասխանաբար, որպես արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ: Իր պաշտոնում կմնա նաև ՌԴ ՆԳՆ ղեկավար Վլադիմիր Կոլոկոլցևը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նշվում է, որ այդ պաշտոնների պահպանման մասին հրամանագիրը ստորագրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: