Այսօր՝ հունվարի 21-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Շարունակում է քննարկվել Իրավաբանական անձանց գրանցման մասին օրենքի նախագիծը:
«Իրավական անորոշությունները ձեզ միշտ ցույց է տրվել՝ ձեզ ցույց ենք տալիս կարմիր թուղթ, դուք ասում եք՝ ե՞րբ է ցույց տրվել»,- դիմելով պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին՝ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքով՝ ընդունվող օրենքը դառնալու է թուղթ, չի կարողանալու պայքարել քրեական ենթամշակույթի դեմ:
Մարուքյանն ընդգծեց՝ հանցավոր ենթամշակույթի դեմ պետք է պայքարել իրավապահ մարմիններն ուժեղացնելով:
Մանրամասները՝ տեսանյութում: