Tuesday, 14 05 2024
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը
20:30
Փախստականները Լիբանանից վերադարձել են Սիրիա
20:20
Լեհաստանը կսկսի հետաքննել Ռուսաստանի ազդեցությունն իր քաղաքականության վրա
Թբիլիսիի անվտանգության ուժերը ցուցարարներին հեռացրել են խորհրդարանի շենքից
Հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
19:50
Մակրոնը հայտարարել է առաջիկա օրերին Ուկրաինային զենքի մատակարարումների մասին
Բորտնիկովը հավաստիացրել է, որ ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում
19:30
Անվտանգության համաձայնագիր ստորագրելու նպատակով Վլադիմիր Զելենսկին կմեկնի Իսպանիա
ՀՀ վարչապետը և Դանիայի խորհրդարանի խոսնակը քննարկել են խորհրդարանական և տարբեր ոլորտների փոխգործակցության հարցեր
19:10
Բլինքենը Կիևում Զելենսկիին հավաստիացրել է, որ Ուկրաինա հասնող զենքերը մեծ ազդեցություն կունենան մարտի դաշտում
19:00
Ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Բուգրովատկա գյուղը
18:50
ԱՄՆ պատժամիջոցները կարող են սպառնալ Չաբահար նավահանգստի շահագործման շուրջ Հնդկաստանի և Իրանի համաձայնագրին
18:40
ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ Ռուսաստանին զենքի ենթադրյալ մատակարարումների համար
Կայացել է «Նեմեց Ռուբոյի» և ընտանիքի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի քննությունը
18:30
ԵՄ-ում հայտնել են, որ Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը լուրջ խոչընդոտ կդառնա ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին
Կցանկանայի, որ Հայաստանը ԵՄ անդամ դառնար հենց այս տարի․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի համար ժողովրդավարությունը ռազմավարություն է. Փաշինյանի ելույթը Կոպենհագենի գագաթնաժողովին
Հուսով ենք, որ Հայաստանը կներառվի Խաղաղության եվրոպական հիմնադրամում․ Փաշինյանը՝ Կոպենհագենում
Մենք Ադրբեջանի հետ նոր սահման ստեղծելու կարիք չունենք, պետք է վերարտադրենք գոյություն ունեցողը
Ադրբեջանն ու Վրաստանը կտարանցեն թուրքմենական գազը Թուրքիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ծայրահեղ լարված իրավիճակ Թբիլիսիում. Վրաստանի ապահարզանն Արևմուտքից
18:14
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Որոշ ԶԼՄ-ներ մեզ սևացնելու համար համեմատում են իրենց թալանչի տերերի հետ. Ռուբեն Ռուբինյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

– Այսօր լրատվամիջոցներում, վերլուծական-քաղաքական շրջանակներում քննարկվում էր, թե այդ ում էր խանգարում Գեորգի Կուտոյանը, որ այսպիսի վախճան ունեցավ: Դուք մտածե՞լ եք այդ ուղղությամբ, թե ինչ է տեղի ունենում:

– Իհարկե, ես հասկանում եմ՝ ինչու է պարոն Կուտոյանի անժամանակ մահը քննարկումների առիթ դարձել. բնական է՝ մենք գործ ունենք ԱԱԾ նախկին տնօրենի հետ, և բնական է, որ տարատեսակ տարբերակներ պետք է առաջ քաշվեն և քննարկումներ լինեն, բայց, միևնույն ժամանակ, կարծում եմ, որ շահարկումներն այդքան էլ հաճելի չեն՝ առաջին հերթին նրա ընտանիքի անդամների համար: Կարծում եմ՝ ուղղակի պետք է սպասենք և տեսնենք, թե ինչ ցույց կտա քննությունը, մենք դետեկտիվներ չենք, կան համապատասխան մարմիններ, որոնք զբաղվում են այդ գործով, ամենաբարձր մակարդակով հայտարարվել է, որ համակողմանի քննություն պետք է տեղի ունենա, վստահ եմ, որ այդպես կլինի, և ի վերջո կիմանանք, թե ինչ է տեղի ունեցել:

– Նրանք, ովքեր ուղղակի շահարկում են, վկայաբերում են նախկին նման միջադեպերը, երբ իշխանությունները երաշխավորել են, վստահեցրել են, որ կբացահայտվի գործը, բայց այդպես չի եղել, և մտավախություն կա, որ նորից այդպես կլինի:

– Ես չեմ կարծում, որ որևիցե պատճառ կա կասկածելու, որ ներկայումս գործող մարմինները շահագրգռվածություն չունեն բացահայտելու: Հակառակը՝ կարծում եմ՝ նույնիսկ իշխանություններին չվստահելու դեպքում, միևնույն է, ոչ մի տրամաբանական պատճառ չի կարող լինել գործը չբացահայտելու համար:

– Կուտոյանը շատ մեծ ծավալի տեղեկատվության է տիրապետել: Բայց վերջին շրջանում քննվող աղմկահարույց որևէ գործով չի անցնում, որևէ գործի չի առնչվում, անհասկանալի է դառնում նոր Հայաստանի հետ նրա առնչություն չունենալը:

– Բնականաբար, մեծ ծավալի տեղեկատվության է տիրապետել: Կան բազմաթիվ պաշտոնյաներ, որոնք պաշտոնավարել են նախկին իշխանությունների օրոք և ոչ մի գործով չեն անցնում, և կան նախկին պաշտոնյաներ, որոնք անցնում են. չեմ կարծում, որ սա տարօրինակ է:

– Դուք շղթայական կապ տեսնո՞ւմ եք նախկին դեպքերի, օրինակ՝ Հայկ Հարությունյանի ինքնասպանության կամ սպանության հետ և այլն:

– Անշնորհակալ գործ է ինչ-որ տարբերակներ կամ վարկածներ առաջ քաշելը, պետք է սպասենք և տեսնենք՝ ինչ ցույց կտա քննությունը, և ինչ կանեն համապատասխան գերատեսչությունները:

– Այսօր արտառոց առաջարկի հանդիպեցի. ասում են՝ դեպքի հանգամանքները ստուգելիս չպետք է միայն Հայաստանով սահմանափակվել. միգուցե դրսին էլ այս պահին ձեռնտու չի եղել Գեորգի Կուտոյանը:

– Սովորություն չունեմ տրամաբանություն կառուցել կամ տարբերակներ առաջ քաշել այն դեպքերի վերաբերյալ, որոնց մասին բավարար տեղեկատվություն չունեմ, դրա համար զերծ կմնամ որևիցե տարբերակ առաջ քաշելուց, ինչն էլ խորհուրդ եմ տալիս բոլորին:

– Անդրադառնանք արտաքին հարաբերություններին առնչվող մի քանի հարցերի… Հայ-ադրբեջանական դիվանագիտական մակարդակում շփումների որոշակի սառեցումը շատերը կապում են Ադրբեջանում սպասվող ընտրությունների հետ, դա կարևո՞ր հանգամանք է:

– Չեմ կարծում, որ շփումների սառեցում կա, որովհետև շփումները երբեք էլ առանձնապես տաք չեն եղել: Բնական է, որ Ադրբեջանում նախընտրական շրջան է, և հայ-ադրբեջանական հանդիպումների առանձնապես մեծ ակտիվություն չպետք է լինի:

– Ռուսաստանում կառավարության փոփոխությունը մեզ համար ի՞նչ կարևորություն է ներկայացնում:

– Չեմ կարծում, որ Ռուսաստանում կառավարության փոփոխությունը որևէ բան կփոխի հայ-ռուսական հարաբերություններում, պետք է Ռուսաստանի նոր կառավարության հետ արագ շփումներ հաստատել:

– «Իմ քայլ»-ում կա՞ն տարաձայնություններ, որոնք առիթ են հանդիսացել այնպիսի տեղեկատվության, որ իբր 2 տասնյակ պատգամավոր դուրս է գալու խմբակցությունից:

– Դա ծայրից ծայր սուտ է: Ընդհանրապես մամուլում «Իմ քայլ»-ի մասին տեղեկատվության 90 տոկոսն ամբողջությամբ սուտ է… Աբսուրդ կլինի, որ սկսենք ամբողջը պաշտոնապես հերքել, այդ դեպքում ուրիշ գործ չենք անի…

– Հենց դա է տպավորություն ստեղծում, որ տեղեկատվական պատերազմում զիջել եք:

– Չեմ կարծում, որ զիջել ենք, բայց փաստ է, որ մեր տեղեկատվական դաշտի գերակշիռ մասը պատկանում և շարունակվում է ղեկավարվել նախկին իշխանությունների կողմից և ծառայել նրանց: Դա լավ է այն առումով, որ Հայաստանում մամուլն ազատ է իշխանություններից, և վատ է, որ ազատ չէ նախկին իշխանություններից… Արդեն մեկուկես տարի է՝ տեղեկատվական պատերազմ է ընթանում մեր դեմ, բայց ժողովուրդն իմաստուն է, ամեն ինչ բոլորին պարզ է:

– ԱԺ-ն այսօր չընդունեց «Լուսավոր Հայաստան»-ի առաջարկը, որը վերաբերում էր ՍԴ որոշման հիման վրա Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելուն. խոսքը վերաբերում էր գրավը որպես խափանման միջոց ճանաչելուն: ԼՀԿ-ն դժգոհում էր՝ ասելով, որ շուտով կառավարությունն ինքը կներկայացնի այդ նախագիծը:

– Պետաիրավական հանձնաժողովում հանգամանալից բացատրեցին մեր դիրքորոշումը, դժգոհ լինելն էլ ընդդիմության գործն է:

– Նման դեպքերում հղում է արվում նրան, որ մեծամասնությունը երբեմն իրեն դրսևորում է այնպես, ինչպես նախկին խորհրդարանական մեծամասնությունը:

– Դա ոչ միայն աբսուրդ է, այլ նաև վիրավորական է. վերհիշենք՝ նախկին խորհրդարանական մեծամասնությունը սպառնում էր լրագրողներին՝ ընդհուպ ծնոտ պոկելու սպառնալիքներ էին հնչում, մեծամասնությունը կառավարության ներկայացրած որևէ նախագծի դեմ չէր քվեարկում… Ներկայիս խորհրդարանական մեծամասնության որևէ պատգամավոր չեմ հիշում, որ խոշոր բիզնեսմեն լինի կամ առնչվի կրիմինալի հետ: Ուղղակի եզր չկա համեմատելու նախկինների հետ: Սա մեր դեմ վարվող տակտիկայի մի մաս է, փորձում են ցույց տալ, որ տեսեք՝ այս նորերը հների պես են: Նախկին իշխանությունների կողմից վերահսկվող լրատվամիջոցները մեզ սևացնելու համար համեմատում են իրենց թալանչի տերերի հետ:

 

Հարցազրույցն ամբողջությամբ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում