Monday, 13 05 2024
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Իվանիշվիլիի համալսարանի ուսանողները միացել են բողոքի ցույցերին
17:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:30
Բլինքենն ու Իսրայելի ՊՆ նախարարը քննարկել են իրավիճակը Ռաֆահում
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թող սրբազանն ինքը պատմի, թե ինչպես չի վերընտրվել Կանադայի թեմի առաջնորդ. ինչը շատ հազվադեպ երևույթ է

Շատ վատ բաներ են սպասվում, եթե Զարզանդը առաջադրվի. Արշալույսում նախընտրական կրքերը կրկին թեժ են լինելու

Այս տարվա մարտի 15-ին ՀՀ մի շարք մարզերի 7 համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են։ Մասնավորապես, ընտրություններ տեղի կունենան Արմավիրի մարզի Շահումյան, Արագած, Արշալույս, Լոռու մարզի Չկալով և Շիրակի մարզի Գեղանիստ, Նահապետավան և Տուֆաշեն համայնքներում: 7 համայնքում էլ համայնքի ղեկավար են ընտրում։ Ամենաուշագրավ ընտրությունը սպասվում է Արմավիրի մարզի Արշալույս համայնքում, որտեղ հեղափոխությունից հետո մինչև վերջերս կրքերը շատ թեժ էին։ Գյուղը բաժանվել էր երկու մասի՝ մի մասը պահանջում էր համայնքապետ Զարզան Գրիգորյանի հրաժարականը, որը գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդին է, մյուս մասը՝ պայքարում էր նրա հրաժարականը պահանջողների դեմ։ Նախորդ տարի գրեթե ամենօրյա ռեժիմով նույն պահանջով ճանապարհներ էին փակվում։ Կրքերը քիչ թե շատ հանդարտվեցին, երբ 2019 թվականի փետրվարի 28-ին Գրիգորյանի լիազորությունները դադարեցվեցին ՀՀ քննչական կոմիտեի կողմից, քանի որ վերջինս իրեն առնչվող գործով ներգրավված է որպես մեղադրյալ: Սակայն դա էլ չփրկեց իրավիճակը։ Դրանից հետո էլ համայնքի բնակիչները բողոքում և ճանապարհ էին փակում այն բանի համար, որ թեև Զարզանդ Գրիգորյանի լիազորությունները դադարեցվել են, սակայն ոչ թե պաշտոնակատարն է համայնքի ղեկավարի լիազորություններն իրականացնում, այլ հենց ինքը՝ Գրիգորյանը:

Գրիգորյանն ինքը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հաստատեց, որ նորից առաջադրվելու է համայնքի ղեկավարի ընտրություններում՝ հրաժարվելով, սակայն, պատասխանել որևէ այլ հարցի։ «Այո, առաջադրվելու եմ, բայց ոչ մի ուրիշ հարցի չեմ պատասխանի։ Լավ եղեք»,-ասաց Գրիգորյանը։

Ամիսներ շարունակ Գրիգորյանի դեմ բողոքի ցույցեր իրականացրած գյուղացիներից մեկը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Զարզանդ Գրիգորյանի առաջադրմանը, նշեց, որ դա հղի է լինելու շատ վտանգավոր երևույթներով, և բացառված չէ, որ Արշալույսում կրկնվի այն նույն իրավիճակը, ինչ ամիսներ առաջ էր։ «Շատ վատ բաներ են սպասվում, եթե ինքը առաջադրվի։ Ինքը չի առաջադրվելու, չի կարա տենց բան լինի։ Այսինքն՝ ինչ ա ստացվում՝ պրծա՞վ, հա, էդ ամեն ինչը, էդքան պայքարը»,- ասաց արշալույսցին՝ հավելելով, որ առաջիկայում, երբ հարցն ավելի մանրամասն քննարկվի, պարզ դառնա ամբողջ գյուղի տեսակետը, ավելի հասկանալի կլինի պատկերը։

Հարցին՝ չե՞ք բացառում, որ նորից բողոքի ակցիաներ լինեն, լարվածություն առաջանա, մեր զրուցակիցը պատասխանեց. «Կարող է ավելի վատ լինի, ավելի վատ բաներ լինեն։ Ժամանակը ցույց կտա։ Բայց ես բոլոր գյուղացիքի տեղը չեմ կարա խոսամ։ Ժամանակը կգա, ամեն ինչ պարզ կլինի»։

Ի դեպ, շրջանառվող լուրերի համաձայն՝ իշխանությունը դեռևս թեկնածու չունի Արշալույսում և դժվար էլ որևէ մեկին առաջադրի, աջակցի, կամ պաշտպանի։ Օգտվելով այդ առիթից՝ Զարզանդ Գրիգորյանն էլ բոլորին ասում է, որ իշխանությունն իրեն է աջակցում։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Վահագն Հովակիմյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Գրիգորյանի հայտարարությունները իրականության հետ աղերս չունեն և բացառված է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» այս ՏԻՄ ընտրություններին պաշտպանի Գրիգորյանի թեկնածությունը։ Ինչ վերաբերում է իրենց կողմից թեկնածու առաջադրելուն, ապա Հովակիմյանն ասաց, որ մարտի 15-ին տեղի ունեցող ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ կուսակցությունում որևէ քննարկում առայժմ տեղի չի ունեցել։ «Այս պահի դրությամբ վարչությունում նման հարց չի քննարկվել։ Բնականաբար, չի քննարկվել նաև Արշալույսի հարցը։ Իսկ առհասարակ որևէ համայնքում թեկնածու առաջադրել լինում է հետևյալ սկզբունքով. համայնքի կուսակցականներից մեկը, ով հավակնություն ունի առաջադրվելու, դիմում է վարչությանը, որպեսզի իրեն առաջադրի քաղաքական ուժը։ Վարչությունը քննարկում է հարցը՝ հաստատելով կամ մերժելով այդ թեկնածուի առաջադրումը։ ՔՊ-ի համար սկզբունքային է, որ իր թեկնածուն լինի իր գաղափարները կիսող»,- ասաց Հովակիմյանը։

Հիշեցնենք, որ Արշալույս համայնքի ղեկավար Զարզանդ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով, դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շորթում կատարելու (երկու դրվագ), առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու (երեք դրվագ), մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով, զենքի գործադրմամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով մարդուն առևանգելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում