Այսօր՝ հունվարի 20-ին, Ազգային ժողովում մեկնարկել է 7-րդ գումարման 4-րդ նստաշրջանը: Այժմ քննարկվում է Պետական մրցանակների մասին օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Ինձ համար կարևոր չէ, թե ով կտա մրցանակը՝ նախագա՞հը, վարչապե՞տը, թե՞ կառավարությունը: Ինձ համար կարևոր է, որ մրցանակը լինի արդար»,- հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը և հավելեց, որ ինքը տեղյակ է, թե գրականության ոլորտում մրցանակը ինչպիսի մարդկանց են տվել:
«Զարհուրում ու զարմանում ես, որ նման մակուլատուրան կարող էր տպվել և դեռ մի բան էլ պետական մրցանակ ստանալ. ինչի՞ համար, որովհետև սպասարկել են օրվա իշխանության շահը: Լավ եմ անում, որ վիրավորում եմ. չէր կարելի պետական մրցանակների սանդղակն այդքան իջեցնել, չէր կարելի գրական խոտանին տալ պետական բարձր մրցանակ և արժեզրկել մեր վերաբերմունքը այդ մրցանակների հանդեպ»:
Պատգամավորի կարծիքով՝ պետք է հասկանալ, թե ովքեր են այդ հանձնաժողովում, ինչ մտածողության, ինչ արժեքային համակարգի տեր անձինք:
Մանրամասները՝ տեսանյութում: