Monday, 13 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Դատարանները նույնն են, շատ բան չի փոխվել. Պողոս Պողոսյանի եղբորորդին սակայն լիահույս է՝ սպանությունը կբացահայտվի

ՀՀ գլխավոր դատախազությունը բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ դատարան՝ նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայելու և ամբողջությամբ բեկանելու 2002թ. փետրվարի 21-ի դատավճիռը՝ գործն ուղարկելով համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության:

Խոսքը վերաբերում է 18 տարի առաջ Երևանի «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանության գործին։ Ըստ Դատախազության, ամիսներ առաջ հարուցված վարույթի արդյունքում ձեռք են բերվել այնպիսի նոր հանգամանքներ, որոնք ինչպես ինքնին, այնպես էլ մինչ այդ պարզված հանգամանքների հետ ապացուցում են, որ մի խումբ անձինք առերևույթ կատարել են ավելի ծանր հանցանք՝ սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում, քան այն, որի համար անձը դատապարտվել է: «Նշված հանգամանքը, քրեական գործով ձեռք բերված այլ փաստական տվյալների, այդ թվում` գործով հարցաքննված անձանց` մի խումբ անձանց կողմից Պողոս Պողոսյանի մարմնի տարբեր մասերին, հիմնականում գլխին հարվածներ հասցնելու վերաբերյալ ցուցմունքների հետ համակցությամբ, հաստատում են, որ մի խումբ անձինք ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Պողոս Պողոսյանի մարմնի տարբեր մասերին, հատկապես գլխին, և պատճառել փակ բութ գանգուղեղային վնասվածք»,-ասված է դատախազության հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Պողոս Պողոսյանի սպանության գործը վերաբացվեց դեպքից 18 տարի անց՝ անցած տարի սեպտեմբերի վերջին։ Պողոս Պողոսյանի եղբորորդին՝ Սամվել Պողոսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ գործը քննչական կոմիտե տեղափոխվելուց հետո մեկ անգամ է քննիչի մոտ եղել ու դրանից հետո ոչ մի նորություն չուներ գործի ընթացքի վերաբերյալ, բայց դատախազության հաղորդագրությունից հետո արդեն լիահույս է, որ գուցե արդարությունը վերականգնվի.«Դատախազության որոշումը բավարարում է մեզ, գոհ ենք այս տեղաշարժից։ Այսօր արդեն հույս ունենք, որ ամեն ինչ կբացահայտվի»,-ասաց Պողոս Պողոսյանի եղբորորդին՝ հավելելով, որ մի քիչ վերապահում ունեն դատարանների մասով, որտեղ ներկայումս պետք է նոր քննություն սկսվի.«Մի քիչ անհանգստություն, վերապահում ունենք դատարանների մասով, որտեղ դեռ բան չի փոխվել, ամեն ինչ նախկինն է, մեր նախկին փորձը մեզ մի քիչ հուսախաբեցնում է, բայց մեկ է, հուսով ենք, որ լավ կլինի, սպանությունը կբացահայտվի ի վերջո»,-ասաց Պողոսյանը։

Հիշեցնենք, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահ Աղամալ Հարությունյանի կողմից 2001 թվականին սպանված Պողոս Պողոսյանի գործը նոր երևան եկած հանգամանքի հիմքով վարույթը հարուցվեց և Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարույթ տեղափոխվեց Բրիտանացի Սթիվեն Նյութոնի՝ գլխավոր դատախազություն ներկայացրած դիմումից հետո: Սթիվեն Նյութոնը պատմել էր, թե ինչպես է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորը «Առագաստ» սրճարանի զուգարանում դաժանաբար ծեծելով սպանել Պողոս Պողոսյանին այդ օրը սրճարան եկած Շառլ Ազնավուրին և Ռոբերտ Քոչարյանին մոտենալու և «պրիվետ, Ռոբ» ասելու համար։

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ գործի շրջանակներում նշանակված փորձաքննության եզրակացությունն արդեն պատրաստ է, այն դատախազության մոտ է։ Դատախազությունն էլ հիմնվելով այդ փորձաքննութոյւնների վրա կայացրել է վերը նշված որոշումը։

Հիշեցնենք, որ այս գործով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2002թ. փետրվարի 21-ի դատավճռով Ռոբերտ Քոչարյանի թիկնապահ, Կուկու մականունով Աղամալ Հարությունյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ նախկին Քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածով՝ հանցավոր անփութություն դրսևորելով անզգույշ սպանություն կատարելու համար և դատապարտվել էր 2 տարի պայմանական ազատազրկման։ Դատավճռի դեմ տուժողի իրավահաջորդի կողմից դատական ակտի դեմ տարվել է վերաքննիչ բողոք, որը, սակայն, թողնվել է առանց քննության։ Անցած տարի դատախազությունում ուսումնասիրելով նշված դեպքի վերաբերյալ Սթիվեն Նյուտոնի ներկայացուցիչների կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումը և դրան կից՝ վերոնշյալ դեպքի առնչությամբ Նյուտոնի հայտարարությունը, պարզվել էր, որ հայտարարությունն էական նշանակություն ունեցող տեղեկություններ է պարունակում դեպքի մասին, քան այն, ինչը հաստատված է համարվել քրեական գործի քննությամբ: Մասնավորապես, տեղեկություններն առերևույթ վկայում են այն մասին, որ Պողոս Պողոսյանը կյանքից զրկվել է ոչ թե անզգուշությամբ, այլ Աղամալ Հարությունյանի և գործով չպարզված այլ անձանց կողմից՝ դիտավորությամբ և խուլիգանական դրդումներով:

Ավելի վաղ Սամվել Պողոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել էր, որ սպասում են, որ գործի վերաբացման արդյունքում բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեն։ Ըստ Պողոսյանի, պատասխանատվության պետք է ենթարկվեն բոլոր նրանք, ովքեր մասնակցել են դեպքին, և ովքեր հրամայել են դա անել։ Ե՛վ հրաման տվողները, և՛ մասնակիցները։ Մեր դիտարկմանը՝ հրաման տվողներ ասելով՝ նկատի ունի Ռոբերտ Քոչարյանին, Սամվել Պողոսյանը պատասխանել էր. «Այո»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում