Sunday, 05 07 2026
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան

Գազի գինը սպառողի համար կբարձրացվի ապրիլից հետո. Կկրկնվի՞ «Էլեկտրիկ Երևանի» նախադեպը

Թեև տարեվերջին հայտնի դարձավ, որ 2020 թվականին «Գազպրոմը» կշարունակի Հայաստանին գազ մատակարարել գործող պայմաններով, այսինքն 165 դոլարով՝ 1000 խմ-ի դիմաց, սակայն նախօերին էլ պարզ դարձավ, որ հնարավոր է առաջիկայում «Գազպրոմ Արմենիան» դիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով վերանայելու համար գազի սակագինը։ Այս վերանայումը, հիշեցնենք, վերաբերելու է արդեն սպառողներին  հասնող գնին։

Գազի գինը, սահմանին, փորձագետների խոսքով, հնարավոր եղավ պահպանել նախևառաջ միջազգային շուկայում տեղի ունեցած կտրուկ փոխակերպումների պատճառով: Մասնավորապես, խոսքը մեղմ ձմռան պատճառով Եվրոպայում գազի պահանջարկի կտրուկ անկման պատճառով, ապա սպառողին հասնող գազի գնի մասով թանկացումը սպասելի էր, քանի որ այն վերջին տարիներին սուբսիդավորվում էր «Գազպրոմ»-ի կողմից։ Էներգետիկ Անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի խոսքով սպառողի համար սակագնի թանկացումը սպասելի էր և դրա մասին վկայում էր «Գազպրոմ Արմենիա» ընկերության ղեկավարության կողմից բանեցվող բավականին կոշտ հռետորաբանությունը, որ այլևս հնարավոր չէ ապահովել սակագնային բալանսը և ստիպված է վաղ թե ուշ գնալ սակագնի վերանայման, կամ էլ գնալ հաստիքացուցակի կրճատման, որի մաիսն խոսվում էր ամբողջ անցած տարվա ընթացքում։

Դավթյանը, սակայն, հիշեցնում է 2015 թվականը, երբ Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետևանքով ձևավորվեց «Էլեկտրիկ Երևան» շարժումը, որը շատ կարճ ժամանակահատվածում գեներացրեց սոցիալական դժգոհության հսկայական ալիք՝ ռիսկեր ստեղծելով նաև քաղաքական կայունության համար։ «Կարծում եմ, գազի սակագնի բարձրացման դեպքում դրան համարժեք իրավիճակ կստեղծվի, սակայն այս անգամ՝ արդեն շատ ավելի լուրջ հետևանքներով»,-կարծում է փորձագետը։

Քաղաքագետ Արմեն Բադալյանը, սակայն, բացառում է «Էլեկտրիկ Երևանի» նախադեպի կրկնությունը՝ համարելով, որ այն ինքնաբուխ գործողություն չէր: «ԷլեկտրիկԵրևանը» չերևացող, բայց կազմակերպված, ֆինանսավորում ունեցող, կազմակերպիչ  ուենցող շարժում էր: Այն ինքնաբուխ  շարժում չէր, որ որոշեցին ու իրականացրեցին: Հիմա, եթե  կգտնվի այնպիսի մեկը, մի ղեկավար, որը կցանկանա նորից նման  շարժում սկսել, ապա կարող է նման մի բան կրկնվել, բայց եթե չլինի ղեկավար, չլինի ֆինանսավորում, բնականաբար դա բացառված է: Հայաստանում ներքին ուժերը նման պոտենցիալ չունեն, որ նման շարժում  կազմակերպեն»,-ասաց Բադալյանը՝ բացառելով, որ զուտ առկա դժգոհությունը կարող է նման ռեզոնանս առաջացնել ու հանգեցնել դժգոհության մեծ ալիքի: Անգամ եթե խոսք գնա ոչ միայն գազի գնի բարձրացման մասին, այլ դրանից բխող՝ տրանսպորտի գնի, հացի և գազի  հետ կապված մնացած ծառայությունների գնի բարձրացման մասին.«Խոսք է գնում սպառողի համար գազի մինչև 30 դոլարով թանկացման մասին: Հետևաբար բարձրանալու է գազի հետ կապված բոլոր ծառայությունների, ապրանքների գները: Իհարկե, բողոք, դժգոհություն կլինի, բայց դա չի կարող հանգեցնել մեծ բողոքի ալիքի , ավելին՝ Էլեկտրիկ Երևանի: Ինքնաբուխ բողոքի նման ալիքներ չեն լինում»,-նկատեց քաղաքագետը:

Ի դեպ, Արմեն Բադալյանը ևս նշեց, որ գազի գնի հետ կապված իշխանությունների և Գազպրոմի միջև բանակցությունները կարելի է արդեն վերջացած, տապալված համարել: Այդ հարցում ՀՀ  իշխանությունները այլևս անելիք չունեն: Միակ դրական բանն այն է, որ հաջողվել է  պայմանավորվածություն ձեռք բերել, որ գազի գինը կբարձրացվի, ոչ թե ձմռան ամիսներին, այլ՝ գարնանը՝ ապրիլից սկսած: «ՀՀ իշխանությունները այս հարցում այլևս ոչինչ չեն կարող անել, որքան էլ խոսեն, թե բանակցում են, սա են անում, նա են անում: Արդեն ամեն ինչ պարզ է»,-ընդգծեց քաղաքագետը:

Նշենք, որ և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը  հայտարարել են, որ մինչև ապրիլ Գազպրոմը ՀԾԿՀ չի դիմի:

Հիշեցնենք, որ Էլեկտրիկ Երևանը տեղի ունեցվա 2015 թվականի հունիսի 19-ից 23-ը ընկած ժամանակահատվածում։ Ցուցարարները պահանջում էին  նախագահ Սերժ Սարգսյանից չեղյալ հայտարարել 2015 թվականի հունիսի 17-ին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը՝ կապված ՀՀ տարածքում էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ։ 2015  թվականի հունիսի 23-ի առավոտյան՝ ժամը 5։30-ի սահմաններում ոստիկանությունը խաղաղ ցուցարարների դեմ կիրառեց ջրցան մեքենաներ, զանազան ոստիկանական այլ միջոցներ, հատուկ ջոկատայինների, որի հետևանքով հոսպիտալացվեցին և բերման ենթարկվեցին հարյուրավոր քաղաքացիներ, ուժ կիրատռվեց լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ, կոտրվեղ նրանց տեխնիկան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում