Monday, 13 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

5-րդ շարասյան վերահսկողությունից դուրս մնացած բոլոր այն անձինք, որ տիրապետում են կարևոր տեղեկույթի, կարող են ֆիզիկապես վերացվել

«Առաջին լրատվականի»  զրուցակիցն է «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը:

 -Պարոն Ավետիսյան, ինչպե՞ս եք  գնահատում ընդդիմադիր քաղաքական դաշտում ԱԱԾ նախկին ղեկավարի ակտիվությունը։ Ի՞նչ հնարավորություններ ո ւնի նա և ըստ Ձեզ ի՞նչ շրջանակների աջակցությունը կարող է վայելել։

-Մինչ պաշտոնից հեռացվելը՝ հենց այդ պաշտոնի շնորհիվ, նա ռևանշի վարչապետության գլխավոր թեկնածուն էր: Հեռացվելուց հետո նա կորցրել է այդ դերն ու կարգավիճակը:

Այդուհանդերձ, Վանեցյանը մնում է որպես 5-րդ շարասյան և ռևանշի ակտիվ գործող անձ: Կարևոր չէ, թե դրա որ հատվածում իրեն կդիրքավորի և կոնկրետ ում հետ ցուցադրաբար կհամագործակցի: Նա այլևս ընդամենը գործիք է:

-Տեսակետ կա, որ ուժային կառույցներում՝ հատկապես անվտանգության բլոկում աշխատած մարդը չպետք է քաղաքականություն մուտք գործի։ Հիմա, երբ Վանեցյանն ունի զրոյական քաղաքական կապիտալ, արդյոք նրա հիմնական «զենքը» չի կարող դառնալ իր տիրապետած ինֆորմացիան։ Ի՞նչ վտանգներ էսա պարունակում։

-Եթե մենք ունենայինք անվտանգության իրապես ազգային մարմիններ, ապա նման հարց պետք է չառաջանար: Ժողովրդավարական երկրներում ևս ընդունված պրակտիկա է զինվորականների և հատուկ ծառայությունների ծառայողների մուտքը քաղաքականություն:Բայց մեր պարագայում անվտանգության մարմինները մեր ազգային շահերի հաշվին և ընդդեմ մեր շահերի օտարին ծառայող «խորքային պետության»  միջուկն են:Ուստի այդ մարմինների հատկապես բարձրաստիճան ներկայացուցիչները անցումային արդարադատության, տվյալ դեպքում՝լյուստրացիայի, միջոցով պետքէ զրկվեն պետական պաշտոն զբաղեցնելու և հանրային գործունեությամբ զբաղվելու իրավունքից: Վտանգավոր է ոչ թե առանձին վերցրած Վանեցյանը, այլ ԱԱԾ-ն ամբողջությամբ: ԱԱԾ-ն, որպես օտարին ծառայող կառույց, ինչպես նաև նրա օտար տերը գիտեն ավելին, քան Վանեցյանը: Եվ անհրաժեշտության դեպքում մեր ազգային շահերի դեմ կօգտագործեն իրեց տիրապետած տեղեկույթը: Այս հանգամանքից պետք չէ խրտնել, առավել ևս՝վախենալ ու կաշկանդվել: Մենք՝որպես ազգ և սուվերեն, պետք է մեր անելիքն անենք՝ստեղծենք ազգային ինքնիշխան պետություն, ինչից հետո և ինչի շնորհիվ օտարի և նրա տեղական ծառաների դավերը կչեզոքանան:

Արդյոք  նկատելի է, որ նա վայելում է ռուսական որոշ շրջանակների աջակցությունը։Ընդհուպ խոսվում է, որ Մոսկվան նրան խոստացել է վարչապետի պաշտոնը՝Փաշինյանի իշխանությունը տապալելուց հետո։

-Նա իր բացահայտ քայլերով բազմիցս ցույց է տվել Մոսկվայի հետ ունեցած կապը: Եվ մինչ պաշտոնից հեռացվելը, ինչպես ասացի, ռևանշի վարչապետության գլխավոր թեկնածունէր: Այժմ պարզապես գործիք է, որ կօգտագործվի ըստ իրավիճակի ու անհրաժեշտության:

Իշխանությունը ստեղծված իրավիճակում չունի՞ իր մեղավորությունը՝սերժսարգսյանական համակարգի ներկայացուցիչներին նման պաշտոն վստահելու հետ կապված։

-2018- ի մայիսից մինչ օրս բոլոր ձախողումների և ռևանշը հավանական դարձնելու միակ պատասխանատուն իշխանությունն է: Նա թեև ժողովրդից ստացավ հեղափոխություն կատարելո ւմանդատ, սակայն արդեն հրապարակում՝մինչ իշխանությունն ստանձնելը, հրաժարվեց հեղափոխությունից և իրեն դիրքավորեց որպես նախկին ռեժիմի իրավահաջորդ: Այսօր էլ նույնն է անում՝վտանգելով թե իրեն, թե ժողովրդին և թե պետականությունը:  Իշխանությունն իր այս գործելակերպով հասել է մի կետի, որ այլևս ունակ չէ միայն իր ուժերով հետ շրջել ռևանշի անիվը:

Միայն ազգային-ժողովրդավարական ուժերի հետ ազգային համաձայնության կառավարություն կազմելու և հեղափոխությունն ավարտին հասցնելու անցումային ծրագիր իրականացնելու միջոցով հնարավոր կլինի առանց ցնցումների խափանել ռևանշը և երկիրը դուրս բերել համակարգային ճգնաժամից:

Անցումային ծրագիրն առնվազն պետք է ներառի հետևյալ քայլերը.

1) նախկին ռեժիմի իրավաքաղաքական գնահատական,
2) անցումային արդարադատություն, այդ թվում.
– քրեական արդարադատություն (Հայկական Նյուրնբերգ),
– լյուստրացիա՝քաղաքական, տնտեսական և գործակալական, այդ թվում՝արգելելով նախկին ռեժիմի մաս կազմած կուսակցությունների գործունեությունը ևդ րանց ղեկավար կազմի հանրային գործունեությունը,
3) ուժային մարմինների «ազգայնացում» և դատական համակարգի խորքային զտում,

4) նոր սահմանադրության ընդունում,

5) նոր ընտրական օրենսգրքի ընդունում, առաջին հերթին՝սահմանելով պարզ համամասնական ընտրական համակարգ և հանելով անցողիկ շեմը,
6) արտահերթ ընտրությունների անցկացում:

Իր բնակարանում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ ԳեորգիԿուտոյանի դին:Դուք նախկին պաշտոնյաների ինքնասպանությունները, դժբախտ պատահարները պատահականությու՞ն եք համարում, թե հստակ միտում եք տեսնում։Ու՞մ ձեռագիրն էսա ըստ Ձեզ։

-Պատահականություն չեն: Այս կամ այն պատճառով  5-րդ շարասյան վերահսկողությունից դուրս մնացած կամ դուրս մնալու հավանականության տիրույթում գտնվող բոլոր այն անձինք, որ տիրապետում են կարևոր տեղեկույթի, կարող են ֆիզիկապես վերացվել: Հենց այդ գործընթացին էլ ականատես ենք լինում: Այս ամենի քաղաքական պատասխանատուն և իշխանությունն է, քանի որ, ինչպես արդեն ասացի, հեղափոխություն անելու փոխարեն դարձավ նախկին ռեժիմի իրավահաջորդ՝դրանով իսկ թավշյա բարենպաստ հնարավորություններ ստեղծելով նախկինների մոբիլիզացիայի և ռևանշի համար:

Մենք այս դեպքի առթիվ պաշտոնական հայտարարություն ենք տարածել, որտեղ ընդգծել ենք, որ Գեորգի Կուտոյանի սպանությունը իշխանության նահանջի վերջին բնագիծն է և, եթե ռևանշիստները մարսեն այն, ապա կանցնեն արդեն բաց ու լայնածավալ հարձակման:

 

Բոլոր առումներով գնդակը իշխանության դաշտում է: Իշխանությունը կամ ձեռք կմեկն իազգային-ժողովրդավարական ուժերին ու նրանց հետ միասին կկազմի ազգային համաձայնության կառավարություն և միասնական ջանքերով ավարտին կհասցնի հեղափոխությունը, կամ էլ մինչև վերջին պահը կկառչի աթոռին, որից հետո կտապալվի և երկիրը կկանգնեցնի պերմանենտ հեղաշրջումների արատավոր ցիկլի մեջ հայտնվելու ռեալ սպառնալիքին դեմ հանդիման:

 

Մարիամ Գրիգորյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում