Եվրամիությունը քննադատել է Կիպրոսի բացառապես տնտեսական գոտում հետագա հետախուզական և հորատման աշխատանքներ սկսելու Թուրքիայի մտադրությունը: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով Եվրոպական արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցչին:
Այսպես է Եվրամիությունն արձագանքել Թուրքիայի իշխանությունների հայտարարությանը այն մասին, թե նոր գործողության համար Կիպրոսի ափերի մոտ կուղարկվի հորատման «Յավուզ» նավը:
Եվրոպական արտաքին քաղաքական ծառայությունը հայտարարել է հանգամանքների երկխոսության ստեղծմանը նպաստող կոնկրետ քայլերի անհրաժեշտության մասին, քանի որ անհրաժեշտ է հետևել միջազգային ծովային իրավունքին, բարիդրացիական հարաբերությունների սկզբունքներին, ինչպես նաև հարգել ծովային գոտիներում պետությունների ինքնիշխանությունը: