SpaceX ամերիկյան ընկերության հիմնադիր Իլոն Մասկը մտադիր է 2050 թվականին Մարս ուղարկել մեկ միլիոն մարդ: Այս մասին գրում է Business Insider-ը:
Նշվում է, որ բազմանգամյա օգտագործման Dragon Crew նավի կառուցումը, որի վրա ներկայում աշխատում է SpaceX-ը, Մարսի գաղութացման մասշտաբային ծրագրի մի մասն է: Մասկի հաշվարկներով՝ ընթացիկ դարի կեսերին այդ մոլորակ կարող է ուղարկվել օրական միջինը երեք նավ:
Մասկը մտադիր է կատարելագործել Dragon Crew-ը այնպես, որ այն կարողանա միաժամանակ ընդունել մինչև 100 մարդ և մինչև 100 տոննա բեռ: