Շարմ Ալ-Շեյխ հիվանդանոցի տնօրենը երեկ հերքել է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի փաստաբանի կողմից արված այն հայտարարությունը, համաձայն որի՝ իրենց պաշտպանյալը գտնվում է կոմայի մեջ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով պետական հեռուստատեսությանը:
Ավելի վաղ Մուբարաքի փաստաբաններն ասել էին, որ նախկին նախագահը կոմայի մեջ է ընկել, սակայն այլ մանրամասներ չէին հաղորդվում: Այս լուրերը հայտնվել են մայրաքաղաք Կահիրեում տեղի ունեցող հարյուրհազարանոց հանրահավաքի ֆոնի վրա, որտեղ ցուցարարները որպես վերջնագրի մի կետ են սահմանել Մուբարաքի անհապաղ տեղափոխումը Շարմ Ալ-Շեյխի հիվանդանոցից Կահիրեի բանտ:









































