Monday, 13 05 2024
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը

Մեր առաքելությունն է աշխարհին բացատրել՝ Արցախը չի կարող գոյատևել Ադրբեջանի կազմում. Բաբաջանյան

Այսօր՝ հունվարի 18-ին, Ազգային ժողովում հրավիրվել է ՀՀ Ազգային ժողովի և Արցախի Ազգային ժողովի Համագործակցության հանձնաժողովի հատուկ ընդլայնված նիստ՝ նվիրված Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին:

Պատգամավոր Արման Բաբաջանյանը, ողջունելով արցախցի օրենսդիրներին այս չափազանց կարևոր համատեղ միջոցառման՝ Բաքվի ջարդերի 30-ամյա տարելիցին նվիրված համատեղ նիստի առիթով, ասաց.  «Երկու հայկական պետությունների խորհրդարանների միասնական այս քայլը կարևորագույն ուղերձ է ողջ աշխարհին։ Այսօր մենք ոչ միայն ոգեկոչում ենք 30 տարի առաջ ազգային պատկանելության հողի վրա Բաքվում, Սումգայիթում գազանաբար սպանված մեր հայրենակիցների հիշատակը, այլև, որ ավելի կարևոր է, ցեղասպանությունների կանխարգելման ու դատապարտման ուղերձ ենք հղում մարդկությանը։ Այո,  Բաքվում տեղի ունեցած ջարդերը ոչ այլ ինչ էին, եթե ոչ ցեղասպանություն, որ ադրբեջանական պետությունն իրականացրեց հայ ազգաբնակչության նկատմամբ։ Մարդիկ սպանվեցին, ենթարկվեցին մահաբեր բռնարարքների միայն այն պատճառով, որ ազգությամբ հայ էին։ Ցեղասպանական այդ գործողություններին արդեն հետևեց արցախյան պատերազմը, որն Ադրբեջանի կողմից Բաքվում կատարվածի տրամաբանական շարունակությունն էր։ Այս իրողությունների արձանագրումը կարևոր է ցեղասպանությունների միջազգային ճանաչման և դատապարտման հարթությունում, առ այն, որ ցեղասպանությունը մեր ժողովրդի նկատմամբ միայն հարյուրամյա վաղեմության հանցագործություն չէ, այն շարունակվել է նաև մեր նորագույն պատմության ընթացքում՝ հայ լինելու պատճառով կյանքից զրկելով հազարավոր մեր հայրենակիցների»։

Պատգամավորի խոսքով՝ ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը ոչ միայն ու ոչ այնքան անցյալի արդարությունը վերականգնելու, այլ այսուհետ, առավել ևս, այդ ճանապարհով ապագայում դրանց կրկնությունը բացառելու մղում պետք է ունենա։

«Խորհրդանշական է, որ մեր համատեղ նիստը տեղի է ունենում հենց այսօր՝ հունվարի 18-ին։ Վաղը լրանում է մեր մեծանուն հայրենակցի, մեր ժամանակների ամենապայծառ մտավորականներից մեկի՝ Հրանտ Դինքի եղերական սպանության 13-րդ տարելիցը։ 2007թ․ Հրանտ ԴԻնքը ևս սպանվեց իր ազգային պատկանելության՝ հայ լինելու համար։ Հրանտ Դինքը մեկն էր, ով իր կյանքը նվիրել էր Թուրքիայում և ընդհանրապես աշխարհում Հայոց ցեղասպանությա ճանաչման և դատապարտման ազգանվեր գործին։ Նա աշխատում ու պայքարում էր ընդունված կաղապարներից ու կարծրատիպերից դուրս, նա փորձում էր խոսել, երկխոսել թուրք ժողովրդի, այդ երկրի մտավորականների, միտք ու խիղճ ունեցող մարդկանց հետ։ Եվ հենց դրա համար, այդ պատճառով նա սպանվեց դավադիր կրակոցներից, որովհետև ազգայնականությամբ ու ազգայնամոլությամբ սերված թուրքական պետությունը չէր կարող հանդուրժել այլակարծություն, առավել ևս Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։ Այսօր էլ մեր մտքերով ու աղոթքներով Հրանտ Դինքի հետ ենք, պարտք ունենք նրա հիշատակի առաջ՝ շարունակելու այն գործը, որի համար նահատակվեց 13 տարի առաջ»,- նշեց նա։

Արման Բաբաջանյանն ընդգծեց. «30 տարի առաջ Բաքվում տեղի ունեցած ջարդերը, Սումգայիթը, արցախյան պատերազմում, այդ թվում ապրիլյան քաօրյայի ընթացքում Ադրբեջանի գործած բարբարոսությունները անխոս վկայությունն են այն բանի, որ Արցախը որևէ կարգավիճակով, որևէ պարագայում չի կարող գոյատևել Ադրբեջանի կազմում: Դա Արցախի բնակչության համար ունի էքզիստենցիալ կամ գոյաբանական նշանակություն, դա ուղղակի սպառնալիք է արցախցիների ֆիզիկական անվտանգությանը: Մեր՝ երկու պետությունների խորհրդարանականներիս դերն ու առաքելությունն է այս անվիճելի իրողությունները աշխարհին ներկայացնելը: Մենք դա պարտավոր ենք անել անընդհատ, բոլոր, առանց բացառության, բոլոր հարթակներում ու միջավայրերում:

Մեր աշխատանքի շնորհիվ աշխարհը պետք է միակամ լինի հեռավոր անցյալի և մեր նորագույն պատմության ընթացքում տեղի ունեցած ցեղասպանությունների դատապարտման հարցում: Դա մեզ անհրաժեշտ է ոչ այնքան անցյալի, որքան այսօրվա ու ապագայի համար: Դա մեզ անհրաժեշտ է առաջին հերթին Արցախի հարցի հայանպաստ լուծման ու պատմական արդարության վերջնական վերականգնման համար»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում