Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Կբացահայտվեն ՀԷԿ-երի իրական սեփականատերերը. Ովքեր են նրանք

ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին, որով առաջարկվում է էներգետիկայի բնագավառում արտադրություն իրականացնողների իրական բաժնետերերի վերաբերյալ տեղեկատվությունը դարձնել թափանցիկ՝ ըստ էության բացահայտելով իրական սեփականատերերին։ Նախագծի համահեղինակներից ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ Արտակ Մանուկյանը նախօրեին նշեց, որ եթե տրամաբանությունը դնում ենք հանրային ռեսուրսների նկատմամբ թափանցիկության, հաշվետվողականության վրա, ապա ՀԷԿ-երը, ՋԷԿ-երը և մնացած հանրային ռեսուրսները ևս այդ դասակարգման ներքո են: «Եվ մենք առաջարկել ենք էլեկտրաէներգիայի արտադրություն իրականացնողների, որոնց մեջ մտնում են ՀԷԿ-երը, ՋԷԿ-երը,  բաժնետերերի մասով տեղեկատվությունը դարձնել թափանցիկ»,- ասաց Մանուկյանը՝ հիշեցնելով, որ վերջերս ԱԺ-ն ընդունել էր նաև նմանօրինակ նախագիծ՝ ընդերքօգտագործող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման վերաբերյալ:

Բնապահպան Ինգա Զառաֆյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկ քայլ առաջ, առաջընթաց որակեց օրենքի նախագիծը։ Նրա խոսքով՝ նախկինում բազմաթիվ օրենքներ էին ընդունվում ի պաշտպանություն էներգետիկայի բնագավառում արտադրություն իրականացնողների, ընդերքօգտագործողների, քանի որ նրանց կողմից շատ ուժեղ լոբբինգ էր արվում, և չկար ոչ մի դիմադրություն այդ օրենքներին։ «Կոնկրետ այս նախագիծը ուղղված է  էներգետիկայի ոլորտի թափանցիկության բարձրացմանը։ Արդեն իսկ ընդունվել է հանքարդյունաբերության ոլորտում իրական սեփականատերերի բացահայտման վերաբերյալ օրենք՝ իհարկե, բավականին սահմանափակ պայմաններով։ Որոշակի սահմանափակումներ կան, բայց գործընթացը պետք է  շարունակական լինի և ամեն ինչ տարվի դեպի թափանցիկություն։ Ոլորտները, որոնք օգտագործում են մեր բնական ռեսուրսները, պետք է թափանցիկ լինեն, հայտնի լինեն դրանց իրական սեփականատերերը, քանի որ շատ հաճախ նրանք անխնա են օգտագործում ռեսուրսները»,- ասաց տիկին Զառաֆյանը:

Նա հավելեց. «Նախկինում ընդունվում էին բազմաթիվ օրենքներ, որոնք չէին  նպաստում բնական ռեսուրսների պահպանմանը։ Հայաստանը ժամանակին, որպեսզի պաշտպանի ընդերքօգտագործողների սեփականատերերի շահերը, ընդունեց  մի շարք շատ ծանր օրենքներ, կառավարության որոշումներ, որոնք ի շահ միայն սեփականատերերի էին։ Իսկ այդ ուղղությամբ մեծ լոբբինգ էր իրականացվում։ Իսկ հիմա եթե մենք հրապարակում ենք իրական սեփականատերերին, բարձրացնում ենք թափանցիկությունը, ապա դա նշանակում է ջարդել այն պատնեշը, որը նախկինում հնարավոր չէր անել։ Մենք ունեինք վատ օրենքներ, լոբբին դիմադրում էր փոփոխություններին, իսկ հիմա, երբ թափանցիկությունը բարձրանա, լոբբիի ազդեցությունը կզսպվի, կնվազի։ Ի վերջո՝ պետք էր մի օր վերջ դնել այդ կորպորատիվ դիմադրությանը։ Ինչքա՞ն կարելի էր այդպես շարունակել»,- ասաց Զառաֆյանը։

Կբացահայտվե՞ն արդյոք ՀԷԿ-երի իրական սեփականատերերը, թե՞  կգտնվի դա շրջանցելու եղանակ՝ դեռ պարզ չէ, սակայն հայտնի է, որ ՀԷԿ-երի հիմնական իրական սեփականատերերը նախկին պաշտոնյաներ են և ոչ միայն։

Միայն մամուլի հրապարակումների համաձայն՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին ու իր եղբորն է պատկանում «Եղեգիս 1» ՀԷԿ-ը: ՀԷԿ-եր ունի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդևան Գրիգորյանը: Հերմոն համայնքի տարածքում գործող երեք ՀԷԿ-երը հայտնի են որպես Վայոց ձորի թեմի առաջնորդ Տեր Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանի սեփականություն, պարզապես այն գրանցված է եղբոր և գործընկերոջ անուններով: ՀԷԿ-ի սեփականատեր է նաև գեներալ Հովիկ Օհանյանի որդին՝ Դավիթ Օհանյանը: Եղեգիս գետի վրա երկու ՀԷԿ-եր շահագործող «Մինա-Մայա» ընկերության 50 տոկոսը պատկանում է նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի որդուն՝ Նարեկ Սարգսյանին, հայտնի Ֆրանկլին Գոնսալեսին, ով ներկայումս այլ քրեական գործի շրջանակներում անազատության մեջ է:  ՀԷԿ ունի նաև նախկին գլխավոր դատախազ և Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի որդին՝ Նարեկ Հովսեփյանը. նրան է պատկանում «Սուրբ աղբյուր» ՀԷԿ-ի որոշ բաժնեմասը: Վայոց ձորում ՀԷԿ ունեն էկոնոմիկայի նախկին նախարար Սուրեն Կարայանն ու նրա եղբայրը՝ Խաժակ Կարայանը, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի փեսան՝ Հայկ Սուվարյանը: Հայկ Սուվարյանին է վերագրվում «Գողթանիկ» ՀԷԿ-ը:

Ըստ Մամուլի հրապարակումների՝ ՀԷԿ-եր ունի նաև Փոքր ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանը։ ՀԷԿ-եր ունեն Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանը, նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանն ու բազմաթիվ այլ ներկա ու նախկին պաշտոնյաներ: ՀԷԿ-երի գերակշիռ մասը կառուցվել է վերջին տասնամյակում: Մինչև 1999թ. Հայաստանում դրանց քանակը երկու տասնյակից չէր անցնում: 99-ից 2008 թվականը՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին, տրվել է 50 ՀԷԿ-ի թույլտվություն: 2008-ից հետո արդեն կառուցվել է մոտ 130  ՀԷԿ, և այսօր Հայաստանի գետերի վրա գործում է 185 փոքր ՀԷԿ։

Նշենք, որ փոքր ՀԷԿ-երի թույլ տրված չարաշահումները հեղափոխությունից հետո հայտնվել էին նաև Գլխավոր դատախազության ուշադրության կենտրոնում։ Դատախազությունը պարզել էր, որ Հայաստանում գործող փոքր ՀԷԿ-երի գերակշիռ մասը տարիներ շարունակ աշխատել է օրենքի կոպիտ խախտումներով, բայց բնապահպանության նախարարության համապատասխան պաշտոնյաները միջոցներ չեն ձեռնարկել դրանք շտկելու ուղղությամբ։ Այս ամենի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին։ Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոքր ՀԷԿ-ի ոլորտը բնորոշել է որպես չարաշահումների հսկա տիրույթ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում