Sunday, 12 05 2024
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին
Եղանակը Հայաստանում
Շվեյցարիայի ներկայացուցիչը՝ «Եվրատեսիլ-2024»-ի հաղթող․ «Լադանիվա»-ն 8-րդն է
11:00
Պենտագոնը և SpaceX-ը սահմանափակել են «Starlink» տերմինալների օգտագործումը ռուսների կողմից

Երկու ասեղ, որ կանգնեցրին Հայաստանում «թռչող» վագրին

Մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ ցուցանիշով Վրաստանին ու Ադրբեջանին շրջանցելու վերաբերյալ վարչապետի հայտարարությունը փաստորեն դոմինոյի էֆեկտով իրարանցում առաջացրեց մինչև Վրաստան՝ նախկին նախագահ Սաակաշվիլի, վերադառնալով Հայաստան՝ նախկին վարչապետ Բագրատյանի հասցեով: Սաակաշվիլուն ուղղված իր պատմա-քաղաքական պատասխանի մեջ Հրանտ Բագրատյանը Վրաստանի և Ադրբեջանի համեմատ հետհեղափոխական Հայաստանի առավելությունը չեզոքացնելու գործում անդրադարձավ նախահեղափոխական Հայաստանին՝ 2005-2009 թվականներին՝ ասելով, որ Հայաստանը Վրաստանից առաջ էր այդ ժամանակ: Այդ հանգամանքը և ժամանակաշրջանը իրապես հետաքրքիր են: Խոսքը, բոլորի համար պարզ է, որ առնչվում է երկրորդ նախագահ Քոչարյանի կառավարման շրջանին, երբ Հայաստանն արձանագրում էր երկնիշ տնտեսական աճ կամ «վագրային թռիչք»՝ ինչպես կասեր նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նաև հայտնի է, թե ինչի հաշվին էր տեղի ունենում այդ ամենը:

Այդ ամենը տեղի էր ունենում կապիտալ շինարարության աճի՝ այդքան էլ պարզ չէ, թե ինչ փողով, ու նաև դրամի գերարժևորման՝ ինչի դեմ, ի դեպ, ներկայումս բողոքում է նախկին վարչապետ Բագրատյանը: Մինչդեռ, եթե դրամը ներկայումս արժե մեկ դոլարի հարաբերակցության մեջ մոտավորապես 480 դրամ, ապա երկնիշ աճի այդ շրջանում դրամը մոտ 600 դրամից կարճ ժամանակում հասավ մոտ 300 դրամի: Ի՞նչ տեղի ունեցավ: Տեղի ունեցավ այն, որ միջազգային տնտեսա-քաղաքական բարենպաստ կոնյունկտուրայի, նավթի համաշխարհային գնի ռեկորդային աճի պայմաններում տնտեսական լիության փուլում հայտնված Ռուսաստանից Հայաստան եկող տրանսֆերտները փաստացի «հարկվեցին» մոտ 50 տոկոսով: Իսկ դրանք հասնում էին մոտ երկու և կես միլիարդ դոլարի՝ տարեկան: Այդպիսով, փոխարժեքի անկումով կամ դրամի գերարժևորումով տրանսֆերտների 50 տոկոսը հասան ոչ թե քաղաքացուն, այլ տարադրամի փոխանակման կետերին: Թե ուր գնացին այնտեղից, մնում է այսպես ասած՝ «գուշակել»:

Բնական է, որ այդ ամենն ունենալու էր որոշակի մուլտիպլիկատիվ էֆեկտ և հանգեցնելու էր տնտեսական բարեկեցության տպավորության՝ երկնիշ աննախադեպ աճով: Բավական էր, որպեսզի 2008 թվականին աշխարհը ցնցի միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամը, բավական էր, որպեսզի 2008 թվականի ռուս-վրացական հնգօրյա պատերազմից հետո գահավիժի նավթի գինը՝ ճգնաժամի հետ մեկտեղ էապես նվազեցնելով Ռուսաստանի տնտեսական կարողությունը, և, իհարկե, բավական էր՝ Հայաստանում Ռոբերտ Քոչարյանին փոխարինի Սերժ Սարգսյանն ու վարչապետ նշանակի ոչ թե Հովիկ Աբրահամյանին, այլ Տիգրան Սարգսյանին՝ դրանից բխող ներիշխանական ընդվզումով, և Հայաստանի երկնիշ տնտեսական աճի փուչիկը պայթեց ամբողջությամբ: Մի կողմից այն պայթեց համաշխարհային ճգնաժամի, մյուս կողմից՝ ներհամակարգային տարաձայնությունների ասեղի ծակոցից:

Այդ շրջափուլում Հայաստանի տնտեսական «նվաճումները» ներքաղաքական կյանքի նենգափոխումների և շահարկումների առանցքային գործիք-առարկաներից են արդեն մոտ մեկ տասնամյակ:

Այսինքն՝ այդ հանգամանքը լոկ հեղափոխության ու նոր կառավարության մարտահրավերը չէ, այլ էական մարտահրավեր էր նաև Սերժ Սարգսյանի համար՝ Տիգրան Սարգսյանի կառավարության շրջանում: Այն էապես նվազեց իհարկե այն բանից հետո, երբ ոչիշխանական բևեռը հասավ Սարգսյանի հեռացման և այն իրողության, որ Սերժ Սարգսյանը վարչապետ նշանակի Հովիկ Աբրահամյանին: Դրանից հետո «երկնիշ աճի» մեջբերումները զգալի նվազեցին, թեման կամ գործիք-առարկան սկսեց չկիրառվել: Նոր ալիքը եկավ հեղափոխությունից հետո, կամ, մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանի հանդեպ քրեական գործից հետո, երբ երկրորդ նախագահն իր պաշտպանական մարտավարության առանցք ընտրեց քաղաքական բաղադրիչը: Իսկ տնտեսական իմաստով, ներկայումս հույժ կարևոր է, որ Հայաստանի աճի տեմպը թեկուզ դանդաղ, սակայն բնույթը լինի հնարավորինս «ինքնաբավ», սպեկուլյատիվ գործոններից և արհեստական թռիչքներից զերծ, պայթյուններից կամ անավարտ թռիչքների ռիսկերից հնարավորինս ապահով:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում