Լիբիայի ազգային բանակը դաշտային մարշալ Խալիֆա Հաֆթարի գլխավորությամբ սկսել է նախապատրաստվել հարձակողական գործողություններին: Այս մասին Twitter-ի իր էջում, հղում անելով Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության աղբյուրներին, հայտնում է lenta.ru-ն:
Հերթական հարձակողական գործողությունների համար բանակը ուժեր է կուտակում Տրիպոլիի հարավում: Մանրամասները չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ հունվարի 13-ին Մոսկվայում Հաֆթարը բանակցություններ է վարել Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայիզ Սարաջի հետ, սակայն բանակցությունները ձախողվել են, և բանակի հրամանատարը լքել է Մոսկվան՝ առանց խաղաղության պայմանագիր կնքելու: Բանակցությունների ձախողման պատճառը Լիբիայի ազգային բանակի ՝ Տրիպոլիից հեռանալու մերժումն է եղել: