Ուկրաինական Boeing-ի կործանման գիշերը Թեհրանի օդային տարածքում եղել է ևս մեկ ինքնաթիռ: Այս մասին հայտնել է Իրանի խորհրդարանի քաղաքաշինության հանձնաժողովի փոխնախագահ Աբու ալ-Ֆադիլ Մուսավի Բեյուկին:
Իրանցի պատգամավորի խոսքով, ինքնաթիռը պատկանել է Qatar Airways ավիաընկերությանը: Երբ նա մտել է իրանական օդային տարածք, իրանցի դիսպետչերներին տեղեկացրել է իր գտնվելու վայրի մասին, և նրանք իրենց հերթին տեղեկացրել են ՀՕՊ ուժերին։ Այսպիսով ինքնաթիռին հաջողվել է սովորական ռեժիմով թռնել:
Բեյուկին ենթադրել է, որ քաթարական ինքնաթիռը կապ է հաստատել դիսպետչերների հետ, երբ երկնքում լույս է նկատել՝ կասկածելով, որ դա ՀՕՊ է: