Ապրիլի 25-ին լրացել է Եվրոպայի 2020 թվականի առաջնության հանդիպումների անցկացման հայտերի ընդունման ժամկետը: Այսօր ՈւԵՖԱ-ն հրապարակել է մրցաշարն անցկացնելու հավակնորդ քաղաքկների անունները: Կազմակերպությանը հայտեր են ներկայացրել 19 ազգային միություններից:
Հանդիպումներ անցկացնելու հայտ են ներկայացրել Ամստերդամը, Բիլբաոն, Բրյուսելը, Բուդապեշտը, Բուխարեստը, Դուբլինը, Գլազգոն, Երուսաղեմը, Լոնդոնը, Կոպենհագենը, Հռոմը, Մինսկը, Մյունխենը, Սանկտ Պետերբուրգը, Սոֆիան, Սկոպյեն, Ստոկհոլմը, Կարդիֆը և Բաքուն: Կիսաեզրափակիչի ու եզրափակիչի համար հայտ են ներկայացրել Լոնդոնն ու Մյունխենը: Այդ մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Եվրո-2020»-ի հանդիպումները կանցկացվեն 13 քաղաքներում, որոնց վերջնական ընտրությունը կկատարվի ընթացիկ տարվա սեպտեմբերի 19-ին:







































