Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխման դեմ համընդհանուր մոբիլիզացիայի մասնակիցները հունվարի 9-ին վերստին դուրս են եկել քաղաքների փողոցներ՝ ցույց տալու գործադուլը շարունակելու իրենց վճռականությունը, որն սկսվել էր դեկտեմբերի 5-ին:
Ինչպես հայտնել Է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը, ամբողջ երկրում բողոքի ակցիաներին մասնակցել Է 452 հազար մարդ, որից 56 հազարը՝ Փարիզում:
Մինչդեռ Ֆրանսիայի խոշորագույն արհմիությունը՝ «Աշխատանքի ընդհանուր կոնֆեդերացիան» (CGT), այլ թվեր է նշել: Նրա ներկայացուցիչների խոսքով՝ Ֆրանսիայում ցույցերը հավաքել են առնվազն 1,7 միլիոն մարդ: Արհմիությունն իր կողմնակիցներին կոչ է արել շարունակել մոբիլիզացիան հունվարի 10-ին, իսկ ապա նաև 11-ին:
Արհմիութենական կենտրոնների տվյալներով՝ ընդամենը հունվարի 9-ին Ֆրանսիայում տեղի է ունեցել ավելի քան 200 ցույց և 400 ակցիա: Փարիզի ցույցերի արդյունքներն ամփոփել են ոստիկանությունում: Գերատհեսչության տվյալների համաձայն՝ ընդհարումների ընթացքում տուժել են 20 ցուցարար և 16 կարգի պահապան, իսկ ձերբակալված ցուցարարների ընդհանուր թիվը հասել է 30: