Այսօր Շիրակի նախկին մարզպետ, գերենալ Աշոտ Գիզիրյանն ու Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը հանդիպել են: Նախկին մարզպետների հանդիպման վայրը անփոփոխ է՝ «Արմենիա-Մարիոթ» սրճարան: Թե ինչո՞ւ են հանդիպել պաշտոնաթող մարզպետները եւ ի՞նչ հարցեր են քննարկել, ԳԱԼԱ-ի լրագրողին պարզել չի հաջողվել:
Մանրամասներ հայտնել իրենց հանդիպման վերաբերյալ ինչպես Աշոտ Գիզիրյանը, այնպես էլ Սուրեն Խաչատրյանը հրաժարվել են:
«Մենք քսանհինգ տարի էլ հանդիպում ենք»,- միայն ասել է Սյունիքի նախկին մարզպետը, իսկ Շիրակի նախկին մարզպետ Աշոտ Գիզիրյանն էլ հավելել է, որ հանդիպել են սուրճ խմելու համար: Հիշեցնենք, որ այս պահին ՀՀԿ գրասենյակում տեղի է ունենում ՀՀԿ ԳՄ նիստը, որտեղ քննարկվելու են նաև նոր նշանակումների վերաբերյալ հարցերը:
Մանրամասները՝ ԳԱԼԱ-ում







































