Աբխազիայի խորհրդարանը քվեարկել է նախագահ Ռաուլ Խաջիմբայի հրաժարականի օգտին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ պետության ղեկավարը հրաժարվել էր լքել պաշտոնը, բայց համաձայնել էր բանակցել ընդդիմության հետ:
Նախագահի հրաժարականը պահանջել են ցուցարարները, որոնք ներխուժել են վարչակազմ և շրջափակել այն: Հարձակման պահին շենքում աշխատակիցներ չեն եղել:
Խաջիմբան անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է անցկացրել և հայտարարել, որ, անհրաժեշտության դեպքում, հանրապետությունում կարող է արտակարգ դրություն մտցվել:
Ուժայինները ուժեղացված ռեժիմի են անցել:
Աբխազիայում ցուցարարները դժգոհ են նախագահական ընտրություններում պարտված ընդդիմադիր Ալհաս Կվիցինիի գործի դատական լսումներից, 2019-ի նոյեմբերին Սուխումում տեղի ունեցած փոխհրաձգության հետաքննությունից, ինչպես նաև երկրում առկա սոցիալ-տնտեսական վատ իրավիճակից և կոռուպցիայից: