Բելգիայի մայրաքաղաքում բացվել է «Արտ Բրյուսել» 32-րդ ցուցահանդես-տոնավաճառը, որին մասնակցում են ավելի քան 2 հազար նկարիչներ 27 երկրներից։ Այս մասին ITAR-TASS-ին հաղորդել է ցուցահանդեսի մամլո քարտուղար Ջերի Սուտարտը։
Նրա խոսքով՝ այս տարի այցելուներին սպասում է «ժամանակակից արվեստի տպավորիչ ցուցահանդես» հայտնի ցուցասրահներից, «խիստ ընտրություն է կատարվել նոր բելգիական ցուցասրահներից»։
Ցուցահանդես-տոնավաճառի շրջանակներում տեղի կունենան ժամանակակից արվեստի միտումների քննարկումներ։ Կազմակերպիչների խոսքով՝ անգամ սրճարանը, որն աշխատում է ցուցասրահում, «ինքնատիպ արտ-օբյեկտ է, որի ստեղծմանը մասնակցել են 23 նկարիչներ»։
Ցուցահանդեսը կփակվի ապրիլի 27-ին։









































