Հաջորդ շաբաթ Royal Bank of Scotland-ի դեմ 2 մլրդ դոլարի հայց կներկայացնեն Մեծ Բրիտանիայի 5 խոշոր ներդրողները, որոնք պնդում են, որ 2008-ին մոլորեցվել են բաժնետերերի համար բաժնետոմսերի դոպէմիսիայի հարցում: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Հայցվորների թվում են՝ այն ժամանակ RBS-ի խոշորագույն ներդրող Legal & General-ը, Standard Life-ը, Prudential-ը, Aviva-ն և Universities Superannuation Scheme (USS)-ը:
2008-ի մարտին RBS-ի նախկին ղեկավար Ֆրեդ Գուդվինը բաժնետերերին կոչ է արել 12 մլրդ եվրո ներգրավել՝ բանկի կապիտալիզացիային աջակցելու համար, որը զգալիորեն ընկել է ABN Amro-ի բաժնետոմսերի փաթեթը ձեռք բերելուց, ինչպես նաև վարկավորման ամերիկյան շուկայում միլիարդավոր դոլարների կորստից հետո:
RBS-ի դեմ դոպէմիսիայի հարցով մի քանի հայցեր արդեն ներկայացվել են, որոնցով ամբաստանյալների թվում են Գուդվինը, վարչության նախկին նախագահ Թոմ Մըքքիլոփը և երկու այլ բարձրաստիճան մենեջերներ:
Ներկայումս բանկի բաժնետոսմերի 81%-ը պատկանում է Մեծ Բրիտանիայի կառավարությանը, և նա խոստացել է արգելափակել աշխատողներին երկու աշխատավարձի չափով բոնուսի վճարումը: Այս առաջարկն արել է բանկի ղեկավարությունը, իսկ այժմ նրանք հայտարարում են, որ այդ հարցը նույնիսկ բաժնետերերի քննարկմանը չեն դնի:










































