Թուրքիայի հարավարևմտյան Անթալիա նահանգում տեղի է ունեցել 4 բալանոց երկրաշարժ՝ ըստ Ռիխտերի սանդղակի: Այս մասին այսօր հայտնել է թուրքական Milliyet թերթը:
Բողազիչի համալսարանի Քանդիլի աստղադիտարանի և Թուրքիայի սեյսմիկ հետազոտությունների ինստիտուտի տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել ապրիլի 26-ին, տեղական ժամանակով 07:04-ին և խուճապ է առաջացրել տեղի բնակիչների շրջանում:
Երկրաշարժի օջախը 85 կմ խորության վրա է:
Նախնական տվյալներով՝ զոհեր և ավերածություններ չկան:











































